Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հետ» որոնման արդյունք՝ 1179 բառահոդված · Էջ 65 / 118
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 416, սյունակ 1 Էջ 416
ԿՈՂԻՆՋ (կողղինջ) «խխունջ» (բբ.)
Ծագումն անհայտ է
Մի կողմից՝ հնարավոր է կ/խ անցումով կապը խխունջ բառի հետ (Աճառյան, ՀԱԲ 2, 621, տե՛ս), մյուս կողմից՝ հնարավոր է ծագումը կողլանջ հայերեն բառից:
Մատենագիտություն
Աճառյան, ՀԱԲ 621
Տե՛ս նաեւ
Էջ 417, սյունակ 1 Էջ 417
ԿՈՂՈՊՈՒՏ -ոյ, -ի, -ից «ավար, թալան, մեռելի թողած գույք, կողոպտված»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gel-b- «սեղմել» (անմիջական նախաձեւ՝ *gleb-)
կապ ունենայ հնդեւրոպական *gel-b-/*gleb- «սեղմել» արմատի հետ, որից անգլ. dasp (<*glaps-) «սեղմել», լիտվ. glėbti «գրկել, շրջապատել, բռնել»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կողոպտել, կողոպտիչ, կողոպտած, դիակողոպուտ, դիրակողոպուտ, դժվարակողոպուտ, գանձակողոպուտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
անգլ. dasp (<*glaps-) «սեղմել»
լիտվ. glėbti «գրկել, շրջապատել, բռնել»
Էջ 417, սյունակ 1 Էջ 417
ԿՈՂՈՔՈՅ «վեգ, կոճ»
Փոխառություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gel- «գնդ(վ)ել» (անմիջական նախաձեւ՝ *goblp(h)-) նախաձեւից
Աղբյուր՝ հուն. κολοφών (թերեւս) «գագաթ, խաղագնդակ»
հայերենին հարմարեցված (°), եթե կողով (կողոփ) բառի հետ միասին *goblp(h)- նախաձեւից չի գալիս՝ *gel- «գնդ(վ)ել» արմատից։
Էջ 419, սյունակ 1 Էջ 419
ԿՈՆՁԵՂ «դուռ, դեր (բույս)»
Ստուգաբանություն (թերեւս)
Բաղադրված է կոնձ- արմատից՝ -եղ վերջածանցով. կոնձ-ը թերեւս ծագմամբ կապված է կունձդ բառի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 420, սյունակ 1 Էջ 420
ԿՈՇՏ
Ստուգաբանություն
Կապ ունի՞ կոճ բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոշտանալ, քարակոշտ, սեւակոշտել, կոշտուկ
Տե՛ս նաեւ
Էջ 420, սյունակ 1 Էջ 420
ԿՈՊ (կոփ), ուշ` -ոյ, -ի, -ից «կոպ, աչքի կափարիչ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ghabh- «բռնել» (անմիջական նախաձեւ՝ *gab-) տարբերակ
կապ ունի հնդեւրոպական *ghabh- «բռնել» արմատի *gab- տարբերակի հետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. կապ
հայ. կափ
Տե՛ս նաեւ
Էջ 420, սյունակ 1 Էջ 420
ԿՈՊԱՐ (բրբ. կոպառ, կուպար, կոփար) «սահման»
Ծագումն անհայտ է
բրբ. «արահետ, կածան»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոպարական, կոպարաւոր
Էջ 420, սյունակ 1 Էջ 420
ԿՈՊԻՏ «կոպիտ, կոշտ, բիրտ»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ արդեօք թուրք. (ույղուր.) koptak «կոպիտ» բառի հետ: (Տպագրության մեջ կոպտարանձն-ը նշված է որպես տպ. կոպտատարաջ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոպտաճեւ, կոպտարանձն, կոպտանալ, կոպտութիւն
Էջ 421, սյունակ 1 Էջ 421
ԿՈՌՈՉ «գոչյուն»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *gʷer- «ձայն բարձրացնել»
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *gʷer- «ձայն բարձրացնել» արմատի հետ, թե՞ ինքնուրույն բնաձայնական կազմություն է, ինչպես կարծում է Աճառյանը (ՀԱԲ 2, 638)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դառնակոռոչ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 638
Էջ 421, սյունակ 1 Էջ 421
ԿՈՍՏՂ (կոստղի (°)) «սոսնձապատ ոստ (թռչուն բռնելու համար)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gʷes- «ճյուղեր, սաղարթ» (անմիջական նախաձեւ՝ *gʷozodo- (+ *-l-))
Տե՛ս նաեւ ոստ, որ Աճառյանը (ՀԱԲ 2, 639) նույնացնում է կոստղ-ի հետ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ. (տոսկ.) gjethe (հգն.) «ճյուղեր. սաղարթ, տերեւներ»
նորվ. kost «ցախավել»
դան. kost «ցախավել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 639
Տե՛ս նաեւ