Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 807 բառահոդված (էջ 65/81)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 605, սյունակ 1 Էջ 605
ՈՍՏՂ «սոսնձապատ ճյուղ թռչուն որսալու համար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
ոստ «ճյուղ» բառի հետ նույնը՝ աճած -ղ-ով։
Տե՛ս նաեւ
Էջ 606, սյունակ 1 Էջ 606
ՈՐԳԵԼԱԿ «բացասակ» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Արգելակ-ի սխալագրութիւնը կամ, թերեւս, ձայնդարձային ձեւը: Հ. Աճառեանը (ՀԱԲ 3, 575) որգելակ «բացասակ» ձեւի համար ենթադրում է արգելական «բացասական» սկզբնաձեւը, որը հաստատւում է ձեռագրական տարբերակներով. հմմտ. Ամալեան, ԲՀ 420
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 575; Ամալեան, ԲՀ 420
Էջ 608, սյունակ 1 Էջ 608
ՈՐՈՋ -ի, -աց (օրոջ, արոջ) «գառնուկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *er- «մանր եղջյուրավոր անասուն» (անմիջական նախաձեւ՝ *ero-)
Աճառյանը կասկածելի է համարում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որոջակ, որոջիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἔριφος
«ուլ»
լատ.
aries
«խոյ»
հ. իռլ.
heirp
«այծ»
պրուս.
eristian
«գառնուկ»
Մատենագիտություն
Pok IEW 326; Աճ. ՀԱԲ 586
Էջ 608, սյունակ 1 Էջ 608
ՈՐՈՎԱՅՆ -ի, -ից «փոր, որովայն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *krep- «մարմին, կերպարանք» (անմիջական նախաձեւ՝ *krop-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որովայնապատ, որովայնամոլութիւն, որովայնախոս, դժոխորովայն, համորովայն, անձորովայն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. ֆրիզ.
href
«փոր, որովայն»
հ. անգլ.
hrif
«արգանդ, փոր, որովայն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 586
Էջ 609, սյունակ 1 Էջ 609
ՈՓԱԼ «ատել, արհամարհել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 609, սյունակ 1 Էջ 609
ՈՔՍԻՄԵԼԻ «մի տեսակ համեմունք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ὀξύμελι
Մատենագիտություն
H. AG 369; Աճ. ՀԱԲ 621
Էջ 611, սյունակ 1 Էջ 611
ՉԱՆՉ (-ոյ) «չանչ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրաց. čenč «կեղեւ»
Աճառյանը հնարավոր է համարում նաեւ համեմատությունը պ. čunča (junja) «խաղողի կուտ» բառի հետ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
čunča (junja)
«խաղողի կուտ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ. 623-624
Էջ 612, սյունակ 1 Էջ 612
ՉԱՓ -ոյ, -ուց «չափ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխառություն իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
չափել, չափահաս, անչափ, որչափ, այնչափ, զրկաչափ, ժամանակաչափ, երկրաչափ, չափանիշ, չափավոր, անհամաչափ, անչափահաս, բավականաչափ, ծանրաչափ, ջերմաչափ
Էջ 615, սյունակ 1 Էջ 615
ՊԱԳ (բ. պաչ) «համբոյր»
Ստուգաբանություն (|բնաձայն)
(շրթունքների շարժումն ընդօրինակող) կազմութիւն, որի նմանակները կան հնդեւրոպական եւ ոչ հնդեւրոպական լեզուներում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պագանել, երկիր պագանել, երկրպագու, երկրպագութիւն
Էջ 615, սյունակ 1 Էջ 615
ՊԱԺԻՏ «թռչնի ծուղակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. παγίς
Մալխասեանց, ՀԲԲ 4, 3 (հուն. γ-ի հայ. ժ արտասանութեան համար հմմտ. նաեւ մաժառոս):
Մատենագիտություն
ՀԲԲ 3
Տե՛ս նաեւ