Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«կապ» որոնման արդյունք՝ 1109 բառահոդված
· Էջ 65 / 111
ՀԱՄԲԱՐՈՒ
(-ի, -աց)
(համբարի, -բույ, -եաց)
«հուշկապարիկ, ոգի»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *hambaru-
Աղբյուր՝ պ. hambaruna
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 24
ՀԱՄՏԻԿ
«համապատիվ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *deu-
«հարգել»
(անմիջական նախաձեւ՝ *տիկ)
կազմված է համ- նախածանցով
կազմված է համ- նախածանցով` *տիկ անծանոթ արմատից, որ կարող է կապ ունենալ հնդեւրոպական *deu- «հարգել» արմատի հետ:
ՀԱՅԹԵԼ
«հոդել, կցել, կապել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *sei-
«կապել, թոկ, փոկ»
(անմիջական նախաձեւ՝ *səit(h)-)
բնիկ հնդեւրոպական՝ *səit(h)-՝ *sei- «կապել, թոկ, փոկ» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հայթ(հ)այթել,
հայթ(հ)այթանք,
հեթեթանք,
հայթայթումն,
հեթեթ,
անհեթեթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
sada
հ. վ. գ.
seito «թոկ»
գերմ.
saitas «կապ, շղթա, թել»
պրուս.
saitan «փոկ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 146
ՀԱՅՄԱՌՈՒՇ
«մի բույս»
Անստույգ
Կապված է հայ «հայկական» բառի հետ
ՀԱՅՍ
-ի, -ից (°)
(ի հայսի, ի հայսէ)
«ջրաշաղախ ալյուր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pak-
«ամրացնել»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *pak- «ամրացնել» արմատի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թելահայս,
հայսալի,
հայսզգալ,
հայսողի
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
pas- «իրար կպցնել, միացնել»
ՀԱՅՎԱԶ
«քարխոտ»
Անստույգ
Կապված է հայ «հայկական» բառի հետ
ՀԱՆ-
«հենք, հյուսվածք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pan-
«հյուսվածք, գործվածք; մանել, հյուսել»
(անմիջական նախաձեւ՝ *(s)pen-)
բնիկ հնդեւրոպական՝ *pan- «հյուսվածք, գործվածք» արմատից, որը կապված է *(s)pen- «մանել, հյուսել» նախաձեւի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանուլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
pannus «կտոր, ցնցոտի»
հ. պրուս.
panto «տրցակ»
անգլ.
spin «հյուսել»
ՀԱՆԱՐ
««հինել, կազմել» (ԲՀ)»
Անստույգ
Կապ ունի՞ արդեւօք հանուլ բայի (հինել բայի տարբերակը) հետ։
ՀԱՆԳԱՆԱԿ
(-ի, -աց (այլեւ -իւ))
(հանկանակ)
«հանգանակութիւն, հանգանակակից, հանգանակաբաժին»
Փոխառություն
իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգանակել,
հանգանակութիւն,
հանգանակապետ,
հանգանակաւոր,
հանգանակող
ՀԱՆԳՐՈՒԱՆ
(-ի, -աց)
«հանգրվան, իջեւան, նավահանգիստ»
Փոխառություն
Թերեւս ծագում է իրանական աղբյուրից: Իրանական ծագման դեպքում կապ չունի հանգիստ բառի հետ:
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։