Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ետ» որոնման արդյունք՝ 1892 բառահոդված · Էջ 65 / 190
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 294, սյունակ 1 Էջ 294
ԼԵԹԻԼ «թուլանալ, թմրել, վհատվել»
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)leg- «թույլ, հոգնած լինել» (անմիջական նախաձեւ՝ *leg-to-) > լեթ
հ.-ե. արմատ՝ *kel- «խփել, կտրել» (անմիջական նախաձեւ՝ *klet-) > լեթ
Կասկածելի է կապը *(s)leg- «թույլ, հոգնած լինել» արմատի հետ (*leg-to->լեթ)։ Հազիվ թե կապ ունենա նաեւ հնդեւրոպական *kel- «խփել, կտրել» արմատի հետ՝ *klet->լեթ (°)
Էջ 294, սյունակ 1 Էջ 294
ԼԵԽԵԼ «ջարդել, փշրել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)kel- «կտրել» (անմիջական նախաձեւ՝ *klekh-) *kel- «խփել, կտրել» եւ *kel- «ծակել» արմատների կողքին
բնիկ հնդեւրոպական՝ *klekh-` *(s)kel- «կտրել» արմատից (*kel- «խփել, կտրել» եւ *kel- «ծակել» արմատների կողքին)
Տե՛ս նաեւ
Էջ 295, սյունակ 1 Էջ 295
ԼԵՂՏ «փիրտ, մրուր, աղտ, կեղտ»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա *kel- «լուսավոր եւ մթին բիծ, գորշ, սեւ» արմատի հետ (*klel-d-°):
Էջ 295, սյունակ 1 Էջ 295
ԼԵՍՈՒԼ (ուշ՝ լոսել) «մանրել, փշրել, փոշիացնել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *klek- «կտրել» (անմիջական նախաձեւ՝ *(s)kel-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *klek-` *(s)kel- «կտրել» արմատից (*kel- «խփել» եւ *kel- «ծակել» արմատների կողքին)։ Աճառյանը բխեցնում է *kleik- «սեղմել, ճնշել, ճզմել» արմատից՝ ենթադրելով զուգահեռ *klek- ձեւ։ Հնչյունապես եւ իմաստով անհավանական է կապը հնդեւրոպական *lēk-/*lak- «պատռել» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լեսած, լեսան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 276
Տե՛ս նաեւ
Էջ 295, սյունակ 1 Էջ 295
ԼԵՐԴԵԱԼ «լքեալ կամ ձանձրացեալ»
Բնիկ հնդեւրոպական
Վերջինիս նոր հրատարակության մեջ ուղղված է լեղեալ, որը նույնացված է լեբեալ ձեւի հետ. այսպիսով առկա է լեբիլ բայի դերբայաձեւը։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 277
Էջ 295, սյունակ 1 Էջ 295
ԼԵՐԿ (ղերկ, լեկ) «լերկ, անմազ, մերկ, ոչ ձայնեղ, խուլ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *lerg- «հարթ, ողորկ, լպրծուն, սահուն»
Այս իմաստով գրված է նաեւ դերկ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լերկամորթ, լերկութիւն, լերկանալ, լերկամարմին
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. իռլ. lergg «զառիվայր, ուղի, հարթություն»
հ. իռլ. lorc «հետք»
մ. իռլ. lorgg «հետք»
հայ. ողորկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 277; Աճ. ՀԱԲ 556; Pok. IEW 679
Էջ 296, սյունակ 1 Էջ 296
ԼԻԹԱՆԻԱ (լեթանիա, լետանիա) «աղոթք, մաղթանք (հունական կամ հռոմեական եկեղեցում)» (եկեղեցական)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λιτανεία
Աղբյուր՝ լատ. litania
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 281
Էջ 298, սյունակ 1 Էջ 298
ԼԻՍԵՌՆ (լիսոռն, -ունք) «սրունքոսկր, ողն. սեռն, առանցք, իլիկի ծայրոցակ»
Ծագումն անհայտ է
նոր՝ եւ բրբ.՝ լիսեռնիկ, լիսեռննի, լիսեռնկեան։ Կապ ունի՞ արդյոք սեռն բառի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լիսեռնաձեւ, լիսեռնիկ, լիսեռննի, լիսեռնկեան
Տե՛ս նաեւ
Էջ 298, սյունակ 1 Էջ 298
ԼԻՑ(Ք) «վեգ, կոճ»
Անստույգ (հավանաբար)
կապված է լից- հիմքի հետ (լի-, լնուլ), բայց ինչպե՞ս։
Տե՛ս նաեւ
Էջ 298, սյունակ 1 Էջ 298
ԼԽՏԵԼ «քարը տաշել»
Ծագումն անհայտ է
կապ ունենա լխտել «ջարդել, փշրել» արմատի հետ. էլ ավելի քիչ հավանական է բխեցնել *klikh- հիմքից՝ *skel- «կտրել» արմատից։
Տե՛ս նաեւ