Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված · Էջ 65 / 466
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 124, սյունակ 1 Էջ 124
ԲԴՈՒՁ (բրբ. պտուզ, պտօ) «փոքրամարմին, կարճահասակ»
Ծագումն անհայտ է
հազիվ թե կապ ունենա (բարբառային *փութ > բուդ ձայնեղացմամբ) հնդեւրոպական *pōu-pū- «փոքր, մանր» արմատի հետ, որտեղից նաեւ հայ. փոքր:
Էջ 124, սյունակ 1 Էջ 124
ԲԵԿ «բեկված, կոտրված, խեղանդամ, խոնարհ, հեզ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhe(n)g- «կոտրել, բեկել, ջարդել»
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բեկ(ան)ել, բեկումն, դիւրաբեկ, գազանաբեկ, նախանձաբեկ, հրամանաբեկ, կաշառաբեկ, խեցբեկ, լերդաբեկել, աղեբեկ, բեկբեկել, բեկբեկումն, բեկոր, բեկտորել, բեկտել, բեկտու, բեկտումն, բեկտոր, բեկչիլ, անբեկչելի
Նոր՝
բեկաբոյժ, բեկաբուժութիւն, բեկուն, բեկբեկունք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. banákti «կոտրում է բեկում է»
հ. իռլ. bongid «կոտրում է, հնձում է, հաղթում է»
հ. իսլ. banga «խփել»
Մատենագիտություն
H. AG 429; Աճ. ՀԱԲ 436
Էջ 124, սյունակ 1 Էջ 124
ԲԵԿԱՐ (պեկար, բրբ. բեգար) «հարկ, բեգար, հարկադիր, ձրի աշխատանք»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. bēgār
նոյն աղբիւրից է վրաց. begala-ն, որ Աճառյանը (ՀԱԲ 1, 437) համարում է հայկական փոխառութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. begala
Մատենագիտություն
ՀԱԲ 437
Էջ 124, սյունակ 1 Էջ 124
ԲԵՀԵԶ (-ոյ) (բեհեզ) «նուրբ (սկզբնապես կտավե) գործվածք»
Փոխառություն
(սեմական սկզբնաղբիւրի՞ց՝ որեւէ լեզվի (իրանականա՞ն) միջնորդութեամբ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բեհեզեայ, բեհեզեղէն, բեհեզազգեստ, բեհեզատիպ
Էջ 124, սյունակ 1 Էջ 124
ԲԵՀԵՄՈՎԹ (-ի, -աց) (բեհմովդ, բեհմովթ, բեհէմօթ, բեհմութ, այլեւ՝ բեհմովն, բեհմոն, բեհնովթ) «առասպելական մի մեծ գազան, սատանա»
Փոխառություն
Աղբյուր՝ եբր. behemōth
Նոյն աղբիւրից են անգլ. behemoth, ռուս. бегемот «գետաձի»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
անգլ. behemoth
ռուս. бегемот «գետաձի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 438
Էջ 124, սյունակ 1 Էջ 124
ԲԵՂԿԵԼ «նեղել, տառապեցնել. վշտակցել (՞)» (բբ)
Ծագումն անհայտ է (՞)
հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *bhel-eu- «խփել, թուլացնել, հիվանդացնել» հիմքի հետ՝ *bhel-u- > բեղզ, որից բարբառային խլացմամբ բեղկ (՞).
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ. balwjan «նեղել տառապեցնել, չարչարել» ((՞))
Էջ 124, սյունակ 1 Էջ 124
ԲԵՂՄՆ (-ման, -մունք, -մանց) «արական սերմ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhel- «փչել, ուռցնել, բխել, հորդել, առատ լինել» (անմիջական նախաձեւ՝ *bhelmn-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բեղմնաւոր, բեղմնաբեր
Նոր՝
բեղմնաւորութիւն
Էջ 125, սյունակ 1 Էջ 125
ԲԵՂՈՒՆ I (<i>-ոյ</i>) «պտուղ, բերք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhel- «փչել, ուռցնել, բխել, հորդել, առատ լինել»
հմմտ. հայ. բեղմն, հուն. φαλλός, φάλης, առնանդամ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բեղնաւոր, բեղնաւորել, բեղնաւորութիւն, անբեղուն, անբեղնաւոր, տար(ա)բեղուն, բեղն, բազմաբեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. բեղմն
հուն. φαλλός, φάλης «առնանդամ»
Մատենագիտություն
Pok. IEW 120
Էջ 125, սյունակ 1 Էջ 125
ԲԵՂՈՒՆ II «համակիր, սիրող»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhili- «համաչափ, պատշաճ, հարմար» (անմիջական նախաձեւ՝ *bhilo-)
Կարծեք թե զուգահեռ ունի հուն. φίλος «սիրել, համակրելի», մ. իռլ. bil «լավ», հ. վ. գ. bila «բարի, սիրելի» բառերի մեջ (Pok. IEW 1, 153-154 *bhili-, *bhilo- «համաչափ, պատշաճ, հարմար» արմատի տակ), բայց հնչիւնաբանական յարաբերութիւնը պարզ չէ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անբեղուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. φίλος «սիրել, համակրելի»
մ. իռլ. bil «լավ»
հ. վ. գ. bila «բարի, սիրելի»
Մատենագիտություն
Pok. IEW 153-154
Էջ 125, սյունակ 1 Էջ 125
ԲԵՄ (<i>-ի, -աց</i>) (<i>բեմք</i>) «գահոյք, բազմոց, նստարան, բարձր աթոռ, դատաւորական աթոռ, քարոզչական ամբիոն, տախտակամած, եկեղեցական խորանի տեղ, բեմ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. βήμα
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բեմական, բեմասացութիւն, բեմական, գրամբեմք
Նոր՝
բեմադրել, բեմադրութիւն, բեմայարդար, բեմբասաց, բեմբասացութիւն
Մատենագիտություն
H. AG 343; Աճ. ՀԱԲ 439