Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված · Էջ 649 / 919
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 590, սյունակ 1 Էջ 590
ՇՄՈՇ «մշոշ (իմա՛ «մշուշ»)»
Ստուգաբանություն
Մշուշ բառի սխալագրութիւնն է
Էջ 590, սյունակ 1 Էջ 590
ՇՄՈՐԻԼ «հոտել, նեխել»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ վրաց. šmori (թերեւս) «հոտ»
բայց կարող է լինել հակառակ փոխառութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 526
Էջ 590, սյունակ 1 Էջ 590
ՇՆԹԵԼ «շողոքորթել, շողոքորթական խոսքեր ասել»
Ծագումն անհայտ է
բ.` «հանդիմանել, սաստել»: Բաղադրութիւն՝ շնթկնթանք («բարբաջանք»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շնթկնթանք
Էջ 590, սյունակ 1 Էջ 590
ՇՆԹԵՌ (շնթեռ) «անպետք ուռո»
Ստուգաբանություն
Էջ 591, սյունակ 1 Էջ 591
ՇՆԿՈՂԻԼ (շանկղիլ) «իրար փաթաթուել, միահիւսուել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gel- «սեղմ(վ)ել, գնդուել» (անմիջական նախաձեւ՝ *gel-g-)
թերեւս կազմուած է շն- (-շան) եւ բ. կղկիլ բաղադրիչներից (վերջինս կարող է ծագել հնդեւրոպական *gel- «սեղմ(վ)ել, գնդուել» արմատից (*gel-g->կղկ-)
Էջ 591, սյունակ 1 Էջ 591
ՇՆՀԱՐՄԻ (շեհարմնի, ջեհարմնի) ««մի տեսակ օշինդր» (հայկական օշինդր)» (բուսաբանական)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. šīharmānī «հայկական օշինդր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 526
Էջ 591, սյունակ 1 Էջ 591
ՇՆՈՐԵԱԿ «խուլորձազգի մի բոյս» (բուսաբանական)
Ստուգաբանություն (թերեւս)
Կազմուած է -(ե)ակ վերջածանցով՝ շնոր(ի) հիմքից, որ թերեւս կապ ունի շնորհ-ի հետ
Տե՛ս նաեւ
Էջ 591, սյունակ 1 Էջ 591
ՇՆՈՐՀ (-ի, -աց) «շնորհ, վայելչութիւն, գոհութիւն»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *snohr
Աղբյուր՝ պրթ. šnwhr
Աղբյուր՝ մ. պ. -šnohr
Աղբյուր՝ ավ. xšnaovra- «գոհութիւն»
Փոխառութիւն իրանական աղբիւրից՝ *snohr: հմմտ. պրթ. šnwhr, մ. պ. -šnohr, աւ. xšnaovra- «գոհութիւն» (xšnav- «գոհանալ»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շնորհել, շնորհազարդ, շնորհալից, շնորհակալ, շնորհակորոյս, շնորհապատում, շնորհաւոր, ապաշնորհ, անշնորհ, յոգնաշնորհ, հոգեշնորհ, մարգարեաշնորհ, բազմաշնորհ, երանաշնորհ
Նոր՝
շնորհագեղ, շնորհակալական, շնորհաւորութիւն, շնորհաւորական
Մատենագիտություն
H. AG 214; Աճ. ՀԱԲ 526-527
Էջ 591, սյունակ 1 Էջ 591
ՇՇՈՒԿ «վտանգի ձայն, շշուկ»
Բնաձայն
Բնաձայնական կազմութիւն՝ -ուկ վերջածանցով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դառնաշշուկ, մահաշշուկ, անշշուկ, չարաշշուկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 527
Էջ 591, սյունակ 1 Էջ 591
ՇՇՈՒՆՋ «շշունջ»
Բնաձայն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շշնջել, շշնջիւն, շշնջումն, անշշունջ, գաղտնաշշունջ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 528