Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 644 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 504, սյունակ 1 Էջ 504
ՄԱՂՃԱՄ «ճակտոն, ֆրոնտոն» (բբ)
Ծագումն անհայտ է
Էջ 504, սյունակ 1 Էջ 504
ՄԱՂ(Ճ)ՈՒՆ (մայջուն, ՄԱՂՈՒՆ) «քսուք, դեղա-բույս»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. maj'ūn
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 240
Էջ 504, սյունակ 1 Էջ 504
ՄԱՂՄԱԶ «թանձր»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
Էջ 504, սյունակ 1 Էջ 504
ՄԱՂՆԵՒԱԿ «քամու կամ օդի տարատեսակ»
Ծագումն անհայտ է
Էջ 504, սյունակ 1 Էջ 504
ՄԱՃ (-ոյ, -ի, -ից, ուշ՝ նաեւ -աց) «արորի կամ գութանի բռնակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *māč
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *māč. հմմտ. պ. *āmāj
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաճակալ, մաճակալություն, մաճհոր(ն)
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ. *āmāj
Մատենագիտություն
H. AG 191; Աճ. ՀԱԲ 241; Bailey, DKS 326
Էջ 504, սյունակ 1 Էջ 504
ՄԱՃԱՌ «աղաջուր, աղած եւ չորացրած ձուկ, համեմունք» (ԲՀ)
Անստույգ (թերեւս)
Թերեւս կապ ունի մաճառակ եւ մաճար բառերի հետ
Տե՛ս նաեւ
Էջ 504, սյունակ 1 Էջ 504
ՄԱՃԱՌԱԿ (մաճռակ) «թարմ պանիր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mad- «թաց, կաթել, հյութեղ, պարարտ» (անմիջական նախաձեւ՝ *madio-)
Մաճ- արմատը թերեւս ծագում է հնդեւրոպական *madio- (*mad-) «թաց, կաթել, հյութեղ, պարարտ» արմատից, որից՝ մատաղ, թերեւս նաեւ մած բառերը
Մատենագիտություն
Джаукян, ОИДПАЯ 176
Տե՛ս նաեւ
Էջ 504, սյունակ 1 Էջ 504
ՄԱՃԱՍ «երակազարկ, պուլս, զարկերակ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. majassa
Մատենագիտություն
Ղազ.-Ավ. ՄՀԲ 103
Էջ 504, սյունակ 1 Էջ 504
ՄԱՃԱՐ (ՄԱՃԱՌ) «մաճառ, խակ գինի» (ԲՀ)
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *mad «թաց, կաթել, հյութեղ, պարարտ» (անմիջական նախաձեւ՝ *madio-)
Մաճ-ը հավանաբար ծագում է հնդեւրոպական *madio- (*mad) «թաց, կաթել, հյութեղ, պարարտ» արմատից, որից՝ մատաղ բառը, այլեւ պ. māst «թթվակաթ, մածուն», գ. Mast «գիրացում, բտում, կեր»
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ. māst «թթվակաթ, մածուն»
գ. Mast «գիրացում, բտում, կեր»
Մատենագիտություն
Джаукян, ОИДПАЯ 176
Տե՛ս նաեւ
Էջ 504, սյունակ 1 Էջ 504
ՄԱՃԿԱՆԱԼ (-ացուցանել) «թանձրանալ»
Անստույգ (հավանաբար)
Հավանաբար պատկանում է մաճառ, մաճառակ, մաճար բառերի խմբին՝ -կ- ածականով
Տե՛ս նաեւ