Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված
· Էջ 64 / 448
ԲՈՒԼ
II
«եբրայական տոմարի ութերորդ ամիս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. βούλ < եբր. būl
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 481
ԲՈՒԽ
(ուշ՝ բուղխ)
«բխում, ծիլ, ընձյուղ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *b(h)(e)u-
«փչել, ուռչել»
(անմիջական նախաձեւ՝ *bhu-kh-)
այս արմատից տարբեր է համարվում *bheu- «աճել» արմատը, որից ծագում են հայ. բոյս եւ բոյն բառերը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բ(ղ)խել,
բղխիչ,
բղխումն,
ջրաբուխ,
մշտաբուխ,
հանապազաբուխ,
հրաբուխ,
ծաղկաբուխ,
կրկնաբուխ,
յանկարծաբուխ,
յորդաբուխ,
լուսաբուխ,
գեղաբուխ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
buhil «բլուր»
հ. իռլ.
bōla «ելունդ, կուտք» (<*buhlōn)
Տե՛ս նաեւ
ԲՈՒԽԱՐ
«գոլորշի»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. buxār
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 481
ԲՈՒԿ
«պարանոց, կոկորդ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bheug-
«ծռել»
(անմիջական նախաձեւ՝ *bhug-)
իմաստային անցման համար՝ հմմտ. լատ. collum, գոթ. hals «պարանոց» հ.-ե. *kuel- «շուռ տալ, պտտել» արմատից, այլեւ՝ ռուս. шея «պարանոց», սերբախորվ. owujati «շուռ տալ» բայի կողքին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
bhúja «թեւ, կնճիթ»
գոթ.
biugan «ծռել, թեքել»
Մատենագիտություն
Ջահ. ՊԲՀ 37
ԲՈՒՆ
(-ի, -աց, հզվդ. -ոյ, -իւ)
«ծառի բուն, կոթ, հիմք, հիմնամաս, բուն, հիմնական, սկիզբ, ծագում, եզր, վերջ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. bun
Աղբյուր՝ պ. bun
Հնարավոր է բաղադրություն բնիկ հնդեւրոպական *bhuno-ից ծագող ձեւի հետ (*bheu- «աճել» արմատից, որից՝ բոյն, բոյս), ինչպես ցույց է տալիս -ոյ հոլովումը, եթե սա համաբանական չէ։ Պոկոռնին համարում է բնիկ հնդեւրոպական։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բնակ,
բնիկ,
բնութիւն,
բնական,
բնաբարձ,
բնադիր,
բնածին,
բանիբուն,
նիզակաբուն,
միաբուն,
համաբնեայ,
ողորմաբուն,
բնագէտ,
բնագիտութիւն,
բնականոն,
բնատուր,
բնոյթ,
բնութագիր,
բնութագրութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 484;
H. AG 123;
Աճ. ՀԱԲ 483-484;
Pok. IEW 177
Տե՛ս նաեւ
ԲՈՒՆՁ
II
(բունձ)
«բութ, զուլ»
(ԲՀ)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bhonio-
«խփել, վիրավորել»
իմաստի անցման համար՝ հմմտ. *bhau-/*bhu- «խփել» արմատից՝ *bhu-t->բութ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
banta- «հիվանդ, տկար»
գոթ.
banja «հարված, վերք»
ԲՈՒՌ
(-ոյ)
(փոր. -ի, -ից)
«գաջ, սիլիկոն (ներկ), ջնարակ»
Փոխառություն
Աղբյուր՝ ակկադ. pūlu(m)
Փոխառություն սեմական աղբյուրից (միջնորդված)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բռել,
բռեայ,
բռքար,
բռածեփ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πῶρος «տուֆ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 485;
Ջահ. ՀԼՊ 456
ԲՈՒՌՆ
I
(-ռին, -ռունք, -ռանց)
«ձեռքի բուռ, բռունցք, իշխանություն, բռնություն, իշխան, բռնավոր, բռնությամբ, բռնի»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bher-
«բերել, տանել»
(անմիջական նախաձեւ՝ *bhōr- կամ *bhōr-no-)
արմատից, որտեղից՝ բերել, բեռն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բռնել,
բռնարար,
բռնագոյն,
բռնադատել,
բռնազբօսել,
բռնակալ,
բռնանալ,
բռնաշունչ,
բռնատոր,
բռնի,
բռնցի,
ըմբռնել,
լիաբուռն,
հաստաբուռն
Նոր՝
բռնաբարութիւն, անբռնաբարելի
բռնաբարութիւն, անբռնաբարելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդ.
bharitra-m «ձեռք»
հուն.
φωρ «գող»
լատ.
fur «գող»
Մատենագիտություն
Pok. IEW 133
ԲՈՒՍ
«բեղմնակի, ձու»
Ծագումն անհայտ է
կապ ունի հնդեւրոպական *bheu- «աճել» արմատի հետ, որտեղից՝ բոյս (*bhuk- > բուս)
ԲՈՒՍՄԱՆԱՅ
«երեսներ»
(ԲՀ)
Անստույգ
Աղավաղված եւ անստույգ բառ, որ հանդիպում է բուսացան, բուսուցան, բուսանա, բաւսանա, բուսանանա ձեւերով, ընդ որում նույն բառարանում «երեսներ» («երեսք») բացատրությամբ կա նաեւ բնելոյ բառը
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։