Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«մի» որոնման արդյունք՝ 2396 բառահոդված
· Էջ 64 / 240
ԷՋ
-ի, -ից
«իջնելը, էջ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el-
«գնալ»
*-gh- կամ *-dh ածականով
Բնիկ հնդեւրոպական՝ *el- «գնալ» արմատից՝ *-gh- կամ *-dh ածականով։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իջանել,
իջատոր,
Էջմիածին,
ելեւէջ,
վայրէջ,
վայրէջք,
խորէջ,
զիջանել (-իլ),
զիջական,
լույսիջոյց,
էջակապ,
էջակալել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
oichomai «գնալ, գալ» (Հեսիքիոսի մոտ՝ ειχεμαι)
հուն.
ι-θ-ι «գնա»
ռուս.
ид-ти «գնալ»
ռուս.
иди «գնա՛»
խեթ.
it «գնա»
Մատենագիտություն
Pok. IEW 296;
Ջահ. ՀԼՊ 121
ԸԲԽ
«մի հիւանդութիւն՝ բքնում (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Ը-ն ստացուել է ինչ-որ ձայնաւորի թուլացմամբ:
ԸՄԲՈՆԱՂ
(բոճամաղ)
«հոտը ձմեռելու ուղարկելու ժամանակը (նոյեմբերի 24)»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ լատ. hibernalis
(թերեւս)
«ձմեռային»
(հուն. միջնորդութեամբ)՝ ըմբռնել ձեւի հետ բաղարկուած:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 121
Տե՛ս նաեւ
ԸՆԴ
(նախադիր) (սեռ.), (եզ. տր., հգն. հյց.), (բցռ.), (գրծ.), (նախածանց)
(ընդ-, ըն-, ըմ-)
««փոխարեն» (սեռ.), «հետ, միասին» (եզ. տր., հգն. հյց.), «մոտից» (բցռ.), «տակ» (գրծ.), ընդ- (ընդ-, ըն-, ըմ-) (նախածանց)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *anti-
«փոխարեն, միասին»
հ.-ե. արմատ՝ *ndhos-
«տակ»
իմաստների համար եւ, թերեւս, *ndhos- («տակ» իմաստի համար)։
ԸՆԴ ԻՐՍ
(ընդիրանգիրս)
««անմարմինս» (ԲՀ)»
Անստույգ
Աճառյանը (ՀԱԲ 2, 125) ունեցել է ընդիրանգիրս տարբերակը։ Երեմիայի բառարանի քննական հրատարակության մեջ Ամալյանը բերում է ընդ իրս ձեւը։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 125
ԸՆՃԿՏԱԼ
«որձկալ»
Անստույգ (թերեւս)
կազմված է ըն(դ)- նախածանցով` ճկտալ բայից, որ պահպանված է բարբառներում (բացատրվում է «կոկորդում այրուցք զգալ (ոգելից խմիչքի գործածությունից)»):
ԸՆԿԵՐ
(ընգեր)
(-ի, -աց)
«ընկեր»
Անստույգ
Կազմված է ըն(դ)- նախածանցով կեր արմատից` «միասին ուտող» իմաստով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ընկերակից,
ընկերասէր,
ընկերել,
ընկերհաշտութիւն,
ընկերհաշտիք,
ընկերջակել,
ընկերանի,
հաւաւընկեր,
ընկերական,
ընկերականութիւն,
ընկերվարական,
ընկերվարութիւն,
խօսքընկեր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 129
ԸՆՁԱՆ
«մի աման»
(բբ)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. injāna
«կոնք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 131
ԸՍՏԷՄ
«բայց (՞), միթե (՞), միայն թե (՞)»
Անստույգ (՞)
(աղավաղվա՞ծ) բառ. իմաստի մեկնությունը պատկանում է Աճառյանին
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 134
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։