Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված · Էջ 64 / 454
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 131, սյունակ 1 Էջ 131
ԲՆԴԵՌՆ -ռան, -ռունք (բնդիռն, փնդեռն) «մի սեւ բզեզ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *pen- «տիղմ, ցեխ, ճահիճ, ջուր, խոնաւ» (անմիջական նախաձեւ՝ *phen-)
կապ ունենայ հնդեւրոպական *pen- (*phen-) արմատի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փնդեռնաբատակ, կոյաբնդիռ
Էջ 131, սյունակ 1 Էջ 131
ԲՆԴՈՐ (-փնդոր) «խառն»
Անստույգ (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *bhendh- «կապել»
կազմուած է առանձին չգործածուած *բնդ- արմատից եւ -որ անձանցից։ բնդ-ը կարո՞ղ է արդյոք կապված լինել հնդեւրոպական *bhendh- «կապել» բայի հետ՝ իմաստային յուրահատուկ զարգացմամբ. սրանից թերեւս տարբեր է բրբ. բնդել, «մի կերպ կարել» բայը, որից՝ բնդորել, բնդբնդորել (բնդմնդորիլ) եւ որը թերեւս նույնպես կապված է *bhendh-ի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բնդորել, անբնդոր, խառնափնդոր, խառնաբնդորապէս, խառնաբնդորել
Էջ 131, սյունակ 1 Էջ 131
ԲՆԵԼՈՅ ««երեսներ» (ԲՀ` «երեսք»)»
Ծագումն անհայտ է
ԲՀ-ում նոյն «երեսք» բացատրությամբ հանդիպում է նաեւ բուսնանայ բառը (բառաձեւը), որի բնոյթը եւ ծագումը նույնպես անհայտ են
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բուսնանայ
Էջ 132, սյունակ 1 Էջ 132
ԲՇԽՈՒՆ (*փշխուն*) «եկեղեցում գործածվող ասեղնագործ դաստառակ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. pīš «առջեւ»
Աղբյուր՝ պ. xun (xān) «սփռոց»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 458
Էջ 132, սյունակ 1 Էջ 132
ԲՇՏԵԼ (բրբ. *բշտել* «քրքել, խփել») «կշտամբել, հանդիմանել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhei(s)- «խփել» (անմիջական նախաձեւ՝ *bhi-)
Կապ ունի՞ հնդեւրոպական *bhei(s)-' *bhi- «խփել» արմատի հետ (պարզ չէ շտ-ի ծագումը)։
Էջ 132, սյունակ 1 Էջ 132
ԲՈԲՈ (բոբո, բոլոլաճ, բոբոլ, բոդոլա, բոբոխ) «ճիվաղ, երեւակայական էակ» (բբ)
Փոխառություն (հավանաբար)
Փոխառություն քարթվելական աղբյուրից։ Աճառյանը (ՀԱԲ 4, 95) միացնում է պոպոճ (բոբոճ) բառին, որ հավանաբար սրանից տարբեր է։
Զուգաբանություններ այլ լեզուներում
մեգր. bobolia
ճան. bombula
վրաց. oboba «սարդ»
Մատենագիտություն
ՀԱԲ 95
Տե՛ս նաեւ
Էջ 132, սյունակ 1 Էջ 132
ԲՈԲՈՂՈՆ «գոմեշ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. βούβυλος
Մատենագիտություն
H. AG 344; Աճ. ՀԱԲ 459
Էջ 132, սյունակ 1 Էջ 132
ԲՈԶ (-ի, -աց) (ուշ՝ նաեւ -ից) «պոռնիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ վրաց. bozi
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոզութիւն, բոզահոմանի, բոզանոց, բոզորդի, բոզաւագ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 459
Էջ 132, սյունակ 1 Էջ 132
ԲՈԶԻ (բուզի) «արեւգակ» (բբ)
Անստույգ
Աճառյանը (ՀԱԲ 1, 460) միացնում է բեզակ «արեւգակ» բառի հետ։ Քիչ հավանական է համեմատությունը վրաց. mze, մեգր. bža «արեւգակ» բառերի հետ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. mze «արեւգակ»
մեգր. bža «արեւգակ»
Մատենագիտություն
ՀԱԲ 460; Ջահ. ՀԼՊ 594, 597
Տե՛ս նաեւ
Էջ 132, սյունակ 1 Էջ 132
ԲՈԹԻՆՈՍ «մի օդերեւույթ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. βόθυνος
Մատենագիտություն
H. AG 518; Աճ. ՀԱԲ 460