Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ետ» որոնման արդյունք՝ 1892 բառահոդված
· Էջ 64 / 190
ԻՌԻՈՆ
«բանաստեղծական մի չափ` դիւցազնական, հեքսամետր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ηρωόν
տառադարձություն; միայն թե տալիս է ոչ թե մեր բերած ձեւը, այլ ηρωίκον-ը, որ իբր աղաւաղուելով տուել է այս ձեւը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 248
ԻՐԵՆԱՐՔԱՅ
«հաշտարար դատավոր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ειρηνάρχης
երկրորդ մասով արքայ բառի հետ բաղարկված
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 251
ԻՐՄԽՈՆՆԵԼ
(իրս խառնեալ՝ ՀԱԲ)
«խաշտեալ, խառնեալ»
(ԲՀ)
Անստույգ
Բացատրվող կապակցութիւնը եւ բացատրութիւնը աղավաղված են՝ հանդես գալով տարբեր ձեւերով։ Բոլոր դեպքերում էլ պետք է հանել արմատական բառերի շարքից։
ԻՒՂ
(-ոյ)
(ետղ, եդ, -ու, բցռ. յեղոյն)
«յուղ, մեռոն»
Փոխառություն
որտեղից նաեւ հուն. έλαιον «ձեթ», έλαια «ձիթենի»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իւղագործ,
իւղաթուրմ,
իւղել,
իւղիկ,
իւղեփեաց,
եղաման,
եղարկել,
եղենի,
իւղաներկ,
իւղանկար,
իւղանկարիչ
Մատենագիտություն
H. AG 393;
Աճ. ՀԱԲ 252
ԼԱԼԱԶԱՐ
«մի ծաղիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ պարսկերեն lālazār
«կակաչապատ մարգագետին»
պ. lālazār նշանակում է «կակաչապատ մարգագետին»:
ԼԱԼԻՍ
«մետաքսե նուրբ կտոր»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. lālas
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 259
ԼԱԿԱՆ
(լկան, բրբ. լագան), -ի, -աց
«կոնք, լագան»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. lakan < հուն. λακάνη (λεκάνη)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լականադետ
Մատենագիտություն
H. AG 351;
Աճ. ՀԱԲ 261
Տե՛ս նաեւ
ԼԱՅՆ
(-ի, -ից)
«լայն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *plāt-
«լայն ու հարթ, լայնացնել»
(անմիջական նախաձեւ՝ *plǝteno-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լայնագույնս,
լայնաթեւ,
լայնալիճ,
լայնանալ,
լայնանիստ,
լայնել,
լայնի,
լայնասիրտ,
լայնարձակ,
լայնացում,
ընդլայնել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
prthú «լայն, ընդարձակ»
ավ.
pǝrǝthu «լայն, ընդարձակ»
հուն.
πλάτος «լայն. հարթ»
կիմր.
lled «լայնություն»
բրետ.
led/t «լայնություն»
Մատենագիտություն
H. AG 451;
Աճ. ՀԱԲ 263
ԼԱՏՐԱՍՏԵԼ
«բամբասել (՞)»
Անստույգ (՞)
Աղբյուր՝ լատ. latratus
(հազիվ թե)
«հաչոց, աղմուկ, հայհոյանք»
կապ ունենայ լատ. latratus «հաչոց, աղմուկ, հայհոյանք» բառի հետ (ի՞նչ ճանապարհով)։
ԼԱՒ
(-ի, -աց)
«լավ. օգտակար, շահաւետ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *labh-
«բռնել, ունեցվածք, կալվածք»
արմատից: Հնարաւոր է համարւում նաեւ համեմատութիւնը հնդեւրոպական *lē(e)-/ləi- «ցանկանալ» արմատից ծագող հուն. λώϊος «աւելի լավ» բառի հետ.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լաւախաւս,
լաւանալ,
լաւիմաց,
լաւութիւն,
անլաւ,
բարելաւ,
քաջալաւութիւն
Նոր՝
լաւատեսակ, բարելաւել
լաւատեսակ, բարելաւել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
lābha «ձեռքբերում, օգուտ, շահ»
հուն.
λαφύρον «ավար, կողոպուտ»
լիտվ.
lōbis «հարստութիւն, գանձ»
լիտվ.
lābas «բարիք. բարի»
լատվ.
labs «լավ, բարի»
պրուս.
labs «լավ, բարի»
Մատենագիտություն
H. AG 451;
Աճ. ՀԱԲ 268;
Ջահ. ՀԼՊ 135;
Աճ. ՀԱԲ 268
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։