Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«դա» որոնման արդյունք՝ 1597 բառահոդված · Էջ 64 / 160
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 270, սյունակ 1 Էջ 270
ԹՈԽՈՐ «կուզ (կենդանի)» (բբ)
Ծագումն անհայտ է
Աճառյանը (ՀԱԲ 2, 193) հնարավոր է համարում նույնացնել թոխորն-ի հետ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 193
Տե՛ս նաեւ
Էջ 270, սյունակ 1 Էջ 270
ԹՈԽՈՐՆ -ի, -աց «թունավոր կենդանի՝ օձ (?)» (բբ)
Ծագումն անհայտ է (՞)
Էջ 270, սյունակ 1 Էջ 270
ԹՈՀ(ԵՒ)ԲՈՀ (թոխ(եւ)բոխ) «ամայի, անմարդաբնակ, քաոս, խառնաշփոթություն»
Փոխառություն
Աղբյուր՝ եբր. tōhū wa bohū
Աղբյուր՝ ասոր. tōh wə boh
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 194
Էջ 271, սյունակ 1 Էջ 271
ԹՈՅԼ (թոյլ), -ոյ, -ի, -ից «թույլ, մեղկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *tel- «բարձրացնել, կրել, տանել. համբերել» (անմիջական նախաձեւ՝ *tolio-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թույլանդամ, թույլատարագ, թույլտվութիւն, թուլամորթ, թուլանալ, թուլատարր, նոր՝ թուլակազմ
Նոր՝
թույլատրել, անթույլատրելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
իռլ. tláith «թույլ, մեղմ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 153
Էջ 271, սյունակ 1 Էջ 271
ԹՈՅՆ (թիւն), -ի, -աց, ուշ՝ նաեւ -ից «թույն, մահադեղ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *steu- «խտանալ, թանձրանալ»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *steu- «խտանալ, թանձրանալ» արմատի հետ, որտեղից՝ հուն. στυφιο «թանձր լինել, սեղմել» (*steu-)> «տտիպ, կծու», στυγος «ատելի բան» (*teu-no-, *tou-no- > թոյն՞)։ Անհավանական է նաեւ Աճառյանի ստուգաբանութիւնը հուն. κτείνω «սպանել» բայի հետ ունեցած կապի մասին (որպես «սպանիչ»)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թունաւոր, թիւնաւոր, թունել, թունալից, թունամուխ, թիւնաբեր, թիւնաբուխ, ապաթոյն, դառնաթոյն, չարաթոյն, իժաթոյն, հրաթոյն, եռաթիւնեալ
Մատենագիտություն
ՀԱԲ 670-671
Էջ 271, սյունակ 1 Էջ 271
ԹՈՆԾ I «խեղ, հաշմանդամ»
Ծագումն անհայտ է
Էջ 272, սյունակ 1 Էջ 272
ԹՈՐԹՈՐ (բբ) «հորդոր, փափագ, անձուկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ter- «բարձրաձայն խոսել» (անմիջական նախաձեւ՝ *tortor-) o ձայնդարձով ձեւ
«բարձրաձայն խոսել» արմատից: վերականգնվում է միայն *o ձայնդարձով ձեւ՝ *tor-, *toro-s- «բարձրաձայն, պարզորոշ», մինչդեռ հայ. ընթեռնում բայը ցույց է տալիս նաեւ *e-ով ձեւ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. թրթրակ «ճարտարախոս, արագադարձ (լեզվի մասին), հորդորիչ»
հուն. τορος «թափանցող, սրանցիկ, հասկանալի»
Մատենագիտություն
Pok. IEW 1088-1089
Էջ 273, սյունակ 1 Էջ 273
ԹՈՒԵՐ «նվազ, թերի»
Անստույգ
Գործածուած է թերի-ի փոխարէն՝ թուերագոյն = թերագոյն։ Կարող է լինել սրա բարբառային տարբերակը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թուերագոյն
Էջ 273, սյունակ 1 Էջ 273
ԹՈՒԶ (-ոյ, ուչ՝ -ի, -ից) «թուզ»
Փոխառություն
Աղբյուր՝ միջերկրածովյան կամ փոքրասիական աղբյուր *tugho-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թզենի, թզաբեր, թզենապատ, թզկերուկ, թզորակ, մոլաթուզ, ժանտաթզենի, մոլաթզենի, ադամաթուզ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. σῦκον (բեովտ. τὔκον)
լատ. fīcus
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 202; Ջահ. ՀԼՊ 466
Էջ 274, սյունակ 1 Էջ 274
ԹՈՒԽՄԱՔԱՆ «փրփրեմ, դանդուռ»
Փոխառություն
Աղբյուր՝ պարսկերեն (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)