Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված · Էջ 64 / 919
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 41, սյունակ 1 Էջ 41
ԱՃԱՍ (աճազ) «մի տեսակ սալոր»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. ajas
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 140
Էջ 41, սյունակ 1 Էջ 41
ԱՃԱՐ (-ոյ) (հաճար) «մի հացաբոյս` ճոճ, մնն, Triticum spelta L»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ades- «աճար» (անմիջական նախաձեւ՝ *adio-) (*ades/-os «աճար» ձեւի կողքին)
Քիչ հավանական է կովկասյան ծագման վարկածը։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 15-16
Տե՛ս նաեւ
Էջ 41, սյունակ 1 Էջ 41
ԱՃԱՐԶՕԽԱՆ «մի բոյս»
Ծագումն անհայտ է (՞)
Աղբյուր՝ իրանական (՞) (փոխառություն իրանական աղբիւրի՞ց)
Էջ 41, սյունակ 1 Էջ 41
ԱՃԻՒՆ (-եան, -ի, -ոյ) «մոխիր, մարմնի մնացորդ, փոշի»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *as- «վառ(վ)ել» (անմիջական նախաձեւ՝ *azgi-(°)) *-g- ածականով
Իմաստով մոտ են հ. բ. գ. asca, թերեւս նաեւ հ. իսլ. aska, հ. անգլ. aesce, գերմ. Asche «մոխիր», այլեւ` հ. հուն. άσβολος (*ασφ-βολος) «մոխրաթափոն»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աճիւնանալ, աճիւնացուցանել, աճիւնախառն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. բ. գ. asca
հ. իսլ. aska
հ. անգլ. aesce
գերմ. Asche «մոխիր»
հ. հուն. άσβολος (*ασφ-βολος) «մոխրաթափոն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 141; Pok. IEW 69; Solta 239
Տե՛ս նաեւ
Էջ 41, սյունակ 1 Էջ 41
ԱՃՈՒԿ «երանք, գայլք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pog- «մարմնի մաս» (անմիջական նախաձեւ՝ *pəgio-)
Բնիկ հնդեւրոպական` *pəgio-` մարմնի մաս նշանակող *pog- արմատից (հմմտ. հ. հնդկ. *pājasya, ռուս. паз «աճուկ»)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աճուկագեղձ, աճուկային
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. *pājasya
ռուս. паз «աճուկ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 142
Էջ 41, սյունակ 1 Էջ 41
ԱՃՈՒՌ (աճուր, հաճուր) «մի տեսակ վարունգ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. ‘ajūr
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 142
Էջ 41, սյունակ 1 Էջ 41
ԱՄ -ի, -աց «տարի, տարիք»
Ստուգաբանություն
Բաղադրություններ` ամամէջք, ամանոր, ամանորաբեր, զատամ, զառամագոյն, զառամանալ, միամեայ, եռամեայ...
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամամէջք, ամանոր, ամանորաբեր, զատամ, զառամագոյն, զառամանալ, միամեայ, եռամեայ
Էջ 42, սյունակ 1 Էջ 42
ԱՄ I (մեայ, (եռամեան, եռեմեան)) «ամառ, տարի»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sem- «ամառ, տարի» (անմիջական նախաձեւ՝ *smā-)
այլեւ՝ ամիկ (բրբ. ամլիկ), նոր՝ ամավերջ, կիսամեակ, տասնամեակ եւ այլն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երեքամեայ, բազմանեայ, բազմանեան, երկեամ, երեամ, երեմի, երեմեան, ութամեան, ամիկ, ամլիկ, ամավերջ, կիսամեակ, տասնամեակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. ամառն
հ. հնդկ. sámā «կես տարի»
ավ. hama «ամառ»
հ. վ. գ. sumar «ամառ»
Մատենագիտություն
H. AG 416; Աճ. ՀԱԲ 143
Էջ 42, սյունակ 1 Էջ 42
ԱՄԱԼ (ամանալ, ուշ՝ ամարել) «լցնել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *sem- «ջուր քաշել, լցնել» (անմիջական նախաձեւ՝ *smā-)
Թերեւս նաեւ ամայի «անբնակ, դատարկ, լքված», այլեւ՝ ամայել «ծեփել կամ շպարել»։ ըստ Պետերսոնի։ Ավելի քիչ հավանական է համեմատությունը *am- «բռնել» (ըստ Աճառյանի՝ «լցնել») արմատից բխող բառերի հետ, թեեւ դրանց մեջ է դրվում հ. հնդկ. ámatram- «աման» բառը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աման, խնկաման, գինեման, ոտնաման, ամանեղեն, աղաման, կաթնաման, շաքարաման, թանաքաման, գրչաման, թքաման
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. άμη «դույլ»
հուն. άμίς «գիշերաման»
հ. իռլ. sem «բուրս թափել»
լիտվ. sémti «հեղուկ քաշել, լցնել» (ըստ Պետերսոնի)
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 146; Pok. IEW 35; H. AG 416; Աճ. ՀԱԲ 143
Էջ 42, սյունակ 1 Էջ 42
ԱՄԱՂԹ- (Ամաղթեղջիւր հատուկ անվան մեջ)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ’Αμάλθεια «Զեւսին սնող այծի անունը»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
Ամաղթեղջիւր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 144