Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«լի» որոնման արդյունք՝ 1599 բառահոդված
· Էջ 63 / 160
ԼԻՄՈՆԻՈՆ
«մի բույս (գառնականջի՞ն)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λειμώνιον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 283
ԼԻՄՊՈՍ
(լիմպօս, լիմքոս)
«դժոխաշեմք»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. լատ. limbus
Մատենագիտություն
H. AG 352;
Աճ. ՀԱԲ 283
ԼԻՆԳԻՐՈՆ
(լինգրիոն, լիգրիոն, լիգիրոն, լիգրիոն, լիգրիոն, լիզիրոն, դինգիրոն, դիւնգիրոն)
«մի թանկարժեք քար»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λυγκούριον
Մատենագիտություն
H. AG 352;
Աճ. ՀԱԲ 284
ԼԻՆԳՆԱՍ
«մի գազան»
Փոխառություն
ԼԻՆԴ
(-ի, -աց, -երք)
(լինտ)
«լինդ, ատամնամիս»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *lendh-
«մարմնի մասի անվանումներ, հատկապես «ազդր, երիկամ»»
(անմիջական նախաձեւ՝ *lendhā-)
(ըստ Աճառյանի՝ «փափուկ միս» սկզբնական իմաստից)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
lumbus «զոտկատեղ»
հ. իսլ.
lend
ռուս.
лядвея, ляжка «ազդր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 285
ԼԻՆԻԼ
«լինել, առաջանալ, բնակվել, գտնվել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k'lei-
«հենել, հակել, թեքել»
(անմիջական նախաձեւ՝ *klei-n-)
Հնարավոր է կապը եղանիլ եւ ե-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լինելուց,
լինելութիւն,
լինումն,
քաջալեր,
քաջալերել,
քաջալերից,
քաջալերութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
κλινω «թեք(վ)ել, խոնարհ(վ)ել, հենել, իջնել, ապրել, բնակվել»
լատ.
clinō «թեքել, հենել»
հ. վ. գ.
hlinēn «հենել»
Մատենագիտություն
Pok. IEW 601;
Աճ. ՀԱԲ 284-285
Տե՛ս նաեւ
ԼԻՊԱՐ
«հրաբխային կղզու անուն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. Λιπάρα
որից՝ լիպարեան «հրաշունչ քամի»։
ԼԻՊՈՒՐ(Ի)ԱՅ
«պարբերատենդ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λειπυρία (λειπυρία)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 285
ԼԻՍԵՌՆ
(լիսոռն, -ունք)
«սրունքոսկր, ողն. սեռն, առանցք, իլիկի ծայրոցակ»
Ծագումն անհայտ է
նոր՝ եւ բրբ.՝ լիսեռնիկ, լիսեռննի, լիսեռնկեան։ Կապ ունի՞ արդյոք սեռն բառի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լիսեռնաձեւ,
լիսեռնիկ,
լիսեռննի,
լիսեռնկեան
Տե՛ս նաեւ
ԼԻՎՐ
«մի դրամ. մի կշռաչափ»
Փոխառություն
Աղբյուր՝ հ. ֆր. livre
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 285
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։