Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 627 / 919
ՆՈՒԻԿ
(նուիճ, նվիկ)
««նվիկ, շավաշարյուն» (բույս)»
(բուսաբանական)
Ծագումն անհայտ է (՞)
Ծագումն անհայտ է (իրանակա՞ն՝ հմմտ. կ/ճ հերթագայությունը):
ՆՈՒԿՐԱՅ
«աման (դեղ եփելու)»
(բժշկ.)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. nuqra
Փոխառություն՝ արաբ. nuqra:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 471
ՆՈՒՄԱՅ
«նարինջ կամ կիտրոն»
Փոխառություն
Փոխառություն, բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նումայի
ՆՈՒՄԵՐ
«զորագունդ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. νούμερος < լատ. numerus
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 472
ՆՈՒՄԻԶՄԱՏԱՅ
(նումիզմադայ)
«(ընթացիկ) դրամ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. νομίσματα
«դրամ (հոգնակի)»
νόμισμα «դրամ» բառի հոգնակին
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 472
ՆՈՒՆՈՒՖԱՐ
(նոնուֆար, նոնոփար, նոնոֆար, նունաֆար, նինոֆար, նիլուֆար, լիլուֆար)
«ջրաշուշան»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. nīnūfar
Մատենագիտություն
H. AG 279;
Աճ. ՀԱԲ 472
ՆՈՒՇ
(-ի)
«նուշ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ken-
«սեղմել, կլոր բան»
(անմիջական նախաձեւ՝ *knuskh-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նշենի,
նշուտ,
նշաձեթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
nux «ընկույզ»
հ. վ. գ.
(n)nuz «ընկույզ»
ՆՈՒՌՆ
(-ան, -ունք, -անց)
«նուռ»
Փոխառություն
Աղբյուր՝ խուռ. nuranti < ակկադ. nurimdu` nurmu «նուռ»
(հնարավոր է նաեւ)
հնարավոր է նաեւ ծագումը անմիջապես սեմական աղբյուրից (ակկադերենից)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նռնենի,
նռնաձեւ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 426
ՆՈՒՍ
(նիս)
«ուս, կռնակ, ձիու գավակ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *nōt-
«հետնամաս, կռնակ, թիկունք»
Ի՞նչ հարաբերության մեջ է հնդեւրոպական *nōt- «հետնամաս, կռնակ, թիկունք» արմատի հետ.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նիսակեղբ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
νώτον «մեջք, կռնակ, թիկունք»
լատ.
natis «հետույթ, նստատեղ»
ՆՈՒՍԻԽՈՒՆԱՐՏ
«միջօրեական»
(բբ)
Փոխառություն
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։