Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված · Էջ 620 / 919
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 568, սյունակ 1 Էջ 568
Ն(Ի)ՇՈՒԱ (նեշու) «ալոճ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. nīšu «ալոճ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 453
Էջ 568, սյունակ 1 Էջ 568
ՆԻՍԱՆ «հին հրեական (եբրայական) օրացույցի 1-ին ամիս» (կրոն.)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. νισά < եբր. nisān
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 453
Էջ 568, սյունակ 1 Էջ 568
ՆԻՍՏ -ոյ «նստվածք, նիստ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sed- «նստել» (անմիջական նախաձեւ՝ *ni-zdo-) *ni «ցած» + *zd
Բնիկ հնդեւրոպական՝ *ni-zdo- (*ni «ցած», *sed/*zd «նստել») արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նստիլ, ստուերանիստ, նստել, գահանստիլ, նստակեաց, մեծանիստ, երկայնանիստ, թագաւորանիստ, լայնանիստ, գեղեցկանիստ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. nisidati «նստում է»
սողդ. nista «նստած»
հ. վ. գ. nest
անգլ. nest
Մատենագիտություն
H. AG 178; Աճ. ՀԱԲ 453-454
Էջ 569, սյունակ 1 Էջ 569
ՆԻՏԱԼ I «չարիք նյութել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ned- «թելեր ոլորել, հիւսել» (անմիջական նախաձեւ՝ *sne-)
արմատից. հմմտ. հայ. նեարդ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. նեարդ
Էջ 569, սյունակ 1 Էջ 569
ՆԻՏԱԼ II «տկռել, եռալ, վառվել»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Կապ ունենա հնդեւրոպական *nei- «աշխույժ շարժվել, գրգռված լինել» արմատի հետ:
Էջ 569, սյունակ 1 Էջ 569
ՆԻՐԵԼ «նողկալիություն»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
Էջ 569, սյունակ 1 Էջ 569
ՆԻՐՀ «նիրհ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *nidra
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նիրհել, նիրհումն, քաղցրանիրհ, դառնանիրհ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. nidrā
Մատենագիտություն
H. AG 204; Աճ. ՀԱԲ 454
Էջ 569, սյունակ 1 Էջ 569
ՆԻՒ «մի բույս»
Անստույգ (թերեւս)
նուիկ բառի արմատը:
Տե՛ս նաեւ
Էջ 569, սյունակ 1 Էջ 569
ՆԻՒԹ (-ոյ, -ի, -աց, -ունջ-ից) «նյութ տարր, իր»
Բնիկ հնդեւրոպական
Կազմված է նի- նախածանցով՝ հիւթ արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նիւթել, նիւթիչ, հոգենիւթ, բազմանիւթ, լուսանիւթ, խավարանիւթ, կարծրանիւթ, նիւթական, նիւթապաշտ, նիւթապաշտութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 455
Էջ 569, սյունակ 1 Էջ 569
ՆԻՓԱՅ (նիփայ, *նիմփա) «նունուֆար, ջրաշուշան»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. νυμφαία
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 455