Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՏԱՐՏԱՐ
«հացի կամ թեղի ծառի պտուղ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՏԱՐՏԱՐՈՍ
(ուշ՝ -ի, -աց)
«տարտարոս, դժոխք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. τάρταρος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տարտարոսական,
տարտարոսագին,
տարտարոսադեն
Մատենագիտություն
H. AG 383;
Աճ. ՀԱԲ 388
ՏԱՐՐ
(-եր, ուշ՝ -ոյ, -ի, -ից)
(տառ)
«նախաբաղադրիչ, նախանյութ, տարր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *der-
«քերթել, ճեղքել»
արմատից, որից նաեւ տեռել, տրամ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տար(ե)րական,
տարրապաշտ,
տարրատր,
տարրեղեն,
տարրանալ,
կարծրատարր,
ողորկատարր,
միատարր,
մեծատարր,
մերկատարր,
անտարր,
տառանալ,
տառատիպ,
տարերային,
տարրարանություն,
տարրագիտություն,
տարրալուծել,
տառակեր,
տառացի,
մեծատառ,
փոքրատառ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dar-
«բաժանել»
աւ.
darodar-
«ճեղքել»
կիմր.
darn
«կտոր, մաս»
ՏԱՐՐԱ
«մանուկ, երեխա»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՏԱՐՓ
I
(նաեւ տրփի, տռփի)
«տարփանք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հ. պ. *trpi-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տարփալ,
տարփավոր,
տարփածու,
տարփանք,
տարփնել,
տարփող,
սիրատարփ,
տրփանք,
տրփություն,
տրփած,
տռփիլ,
տռփումն,
տռփանք,
տռփական
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 548
ՏԱՐՓ
II
«գոտու մեջտեղի զարդարուն կապ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՏԱՒՆ
(տօն), -ի, -ից
«տօն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dāp-
«զոհախնջոյք»
(անմիջական նախաձեւ՝ *dāp(ni-))
*dā «բաժանել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տաւնել,
տաւնախմբել,
տաւնական,
տաւնավաճառ,
տաւնապետ,
նախատաւնական,
խորհրդատաւն,
պատեքատաւն,
տօնակատարություն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dāpayati
«բաժանում է»
լատ.
daps
«խնջոյք»
հ. իսլ.
tafn
«զոհի անասուն, զոհ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 442
ՏԵԼԵՏԻՍ
(տելետին, տեղետին)
«կատարելություն, տիտղոս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. τελιότης
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 392
ՏԵՂ
I
«առատ անձրեւ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *del-
«կաթել»
Աճառյանը (ՀԱԲ 4, 392) բխեցնում է ասորերենից՝ talā «թացություն, խոնավություն»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տեղալ,
տեղատարափ,
տեղացումն,
երկնատեղաց,
կրակատեղաց
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. հոլ.
delt
«գոռ»
հ. վ. գ.
talg
«ճրագու»
Մատենագիտություն
Pok IEW 156;
Աճ. ՀԱԲ 392
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։