Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված · Էջ 62 / 552
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 107, սյունակ 1 Էջ 107
ԱՔԱՍ
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *ker- «կանչել, գոչել, հնչել» բնաձայնական արմատից. ա- նախահավելվածի համար
թերեւս նաեւ աքար՝ *ker- բնաձայնական արմատից. ա- նախահավելվածի համար
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աքար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. kasa «մի կրծող կենդանի՝ աքիս (՞)»
լիտվ. eškas «ժանտաքիս» (<*keikas)
Էջ 107, սյունակ 1 Էջ 107
ԱՔՈԿ «վատ. անպատեհ»
Ծագումն անհայտ է
Իմաստափոխված բարբառային ձեւ ահոկ «հանցանք, վնաս, պակասություն» բառի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 371
Էջ 109, սյունակ 1 Էջ 109
ԲԱ (ներկայի 1-ին դեմք՝ բամ) «խոսել, ասել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhā- «խոսել» *bhā- > բամ, bhā-ti- > բայ, *bhā-ni- > բան, *bhāsri > բառ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բայ, բայածական, աներկբայ, խաբեբայ, մակբայ, թերբայութիւն
Նոր՝
բայական, բայակերտ, բայաձեւ, բայաբուն, բայարմատ, բայական, դերբայ, դերբայական, մակբայակերտ, բան, բանբեր, բանագետ, բանագնաց, բանադրել, բանախօսութիւն, բանաստեղծ, բանաքաղ, բանսարկու, բանել, այլաբանել, փառաբանել, ապարանել, մեծարբանել, դիմաբանել, ընդդիմաբանել, բանահիւսութիւն, բանասիրական, բանաստեղծական, բուսաբան, երկրաբան, երկրաբանութիւն, բութաբանութիւն, կենսաբան, կենսաբանութիւն, բառ, բառգիրք, բառակապ, բառացի, կիսաբառ, բարձրաբարբառ, երկբարբառ, մեծաբարբառ, բառագիտութիւն, բառարան, բառացանկ, բառացուցակ, բառախաղ, բառակազմութիւն, բառական, բառաքննութիւն, բարբառ, բարբառել, անբարբառ, բարբառագետ, բարբառագիտական, բամբաս-, բամբասանք, բամբասել, բամբասական, անբամբաս
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. φαμέν «ասել»
հուն. φάτις «լուր, խօսք, բայ»
հ. իռլ. bōn «խնդիրք»
Մատենագիտություն
H. AG 427-428; Աճ. ՀԱԲ 386; Ջահ. ՀԼՊ 115
Էջ 109, սյունակ 1 Էջ 109
ԲԱԲ II «բուսանվանական բաղադրիչ՝ անհայտ իմաստով»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զրաբաբ(ոյ)
Էջ 109, սյունակ 1 Էջ 109
ԲԱԲԱՆ (բանան) «ռազմական քարընկեց գործիք»
Փոխառություն
Համարւում է թյուրք-թաթարական աղբիւրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բա(ն)բանաքար, բանբանախաղաց
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 372
Էջ 109, սյունակ 1 Էջ 109
ԲԱԲԷ «զարմացական բացականչություն»
Բնաձայն
Բնաձայնական կազմութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաբէական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 372
Էջ 109, սյունակ 1 Էջ 109
ԲԱԳ I «բաժին»
Փոխառություն
Աղբյուր՝ ավ. baga «բաժին»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բագորդ, բագել, բազամիտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. (<իրան.) բաժ
հայ. բաժին
հայ. բաժանել
Մատենագիտություն
H. AG 113; Աճ. ՀԱԲ 373
Էջ 109, սյունակ 1 Էջ 109
ԲԱԳ II «բերանակապ»
Ծագումն անհայտ է
Զուգաբանություններ այլ լեզուներում
չեչ. baga «բերան»
ինգուշ. bage «բերան»
Էջ 109, սյունակ 1 Էջ 109
ԲԱԳ III «կից, միասին»
Ծագումն անհայտ է
Չի բացատրուած նմանութիւնը ինչպէս հայ. բաղ «կից, հար», այնպէս էլ թյուրք. bag «կապ» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բագանակել, բագծածել, բագծածաբար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. բաղ «կից, հար»
թյուրք. bag «կապ»
Էջ 110, սյունակ 1 Էջ 110
ԲԱԳԻՆ (-ի, -աց, ուշ՝ -ից, -ոյ, -եաց) «մեհյան, տաճար, զոհասեղան, եկեղեցու խորան, սեղան»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ իրանական bagin (?)
հմմտ. բագ- «աստուած» (< իրան.):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բագնասեր, բագնապետ, բագնագիտութիւն, բագնաձեւ, բագնայարկ, յարաբագին
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 373
Տե՛ս նաեւ