Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հայ» որոնման արդյունք՝ 3178 բառահոդված
· Էջ 62 / 318
ԴԵՂԵԽ
(դեղեղ-, դեխեխ)
«պղտոր, խռով», դեղեխ (դեղեղ) «դավաճան, նենգ մարդ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhel-
«տարուբերել, դողալ, տարուբերվել»
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *dhel- «տարուբերել, դողալ, տարուբերվել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դեղեխել,
դեղեխիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
դող
հայ.
դողալ
հայ.
դեխ-
շվեդ. բրբ.
dilla «տարուբերել»
ԴԵՂՆԵՂԻ
««?» (գործածված է «ճրագուն դեղնեղի լինի» արտահայտության մեջ)»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
դեղին + եղ-ի (-եղ ածանց) կազմությունը «դեղնավուն» իմաստով եւ ոչ դեղ նեղի (նեղութեան), ինչպես հավանական է համարում Աճառյանը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 652
ԴԵՄԱՒՆ
(դեմաւ, դեմառ, գեմառ)
««գավառ» (այլեւ գեմառ «գավաթ» եւ գեմաւ «գավիթ») (ԲՀ)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. δήμω
«երկիր, գավառ»
«երկիր, գավառ» (այլեւ՝ «ժողովուրդ»)
Տե՛ս նաեւ
ԴԵՄՈՆ
(գեմաոն, դիպեմաոն)
«բազմություն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. δήμον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 652
Տե՛ս նաեւ
ԴԵՇ
«խելագար»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ։
ԴԵՊԱՆ
«փեթակ (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Անստույգ բառ։
ԴԵՐ-
«փոխ(ա)-. հակա-», դեր «դեր, գործառոյթ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dher-
«պահել»
արմատից, որտեղից` հայ. դարել, դադար, այլեւ հ. հնդկ. dhar- «պահել, տանել, հաստատել», հուն. θρᾶνος «աթոռ, նայելու տեղ», լիտվ. darýti «անել»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դերանուն,
դերաքրիստոս,
դերայ,
դերասան,
դերասանական,
դերակատար,
դերաբաժանում,
դերբայ,
դեր(ա)կոմս
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
դարել
հայ.
դադար
h. հնդկ.
dhar- «պահել, տանել, հաստատել»
հուն.
θρᾶνος «աթոռ, նայելու տեղ»
լիտվ.
darýti «անել»
Տե՛ս նաեւ
ԴԵՐԱԲՈՒՆ
(դերբարահուն)
«ամենահայր»
(ԲՀ՝ «ամենից հայր»)
Ծագումն անհայտ է (թերեւս)
Անստույգ բառ. -արուն բաղադրիչը թերեւս արաբ. abun «հայր» բառն է, որ հասկացել է նաեւ գրիչներից մեկը՝ այն փոխարինելով թրք. baba «հայր» բառով դերբարահուն ձեւի մեջ։ Ամբողջապես առնված` բառի ծագումը չի ճշգրտված։
ԴԵՐԱՆԴԵՐՁԱՊԵՏ
«պարսկական մի բարձր պաշտօնեայ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. dar-andarz-pat
dar- «դուռ» եւ andarzpat > հայ. հանդերձապետ։
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։