Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«դա» որոնման արդյունք՝ 1597 բառահոդված · Էջ 62 / 160
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 255, սյունակ 1 Էջ 255
ԹԱՀՐԻԼ «սայթաքել (?)»
Ծագումն անհայտ է (՞)
Աճառեանը (ՀԱԲ 2, 143) կապում է թրք. դահրիլ «հոգնել» բառի հետ, որի ծագումը նոյնպէս անյայտ է եւ որի իմաստը համատեքստին չի համապատասխանում:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 143
Էջ 256, սյունակ 1 Էջ 256
ԹԱՂԱՆԴԱՍ «լվածաղիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. tāγundast
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 145
Էջ 256, սյունակ 1 Էջ 256
ԹԱՂԻԿ «կանկառ»
Ծագումն անհայտ է
Կեղծ բառ, որ ստացվել է բառարանի akanta leukē հոդվածի հայ. տառադարձությամբ՝ ականթաղիկէ. կառն բառահոդվածի ական թաղիկ է կառն մասնատմամբ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 147
Էջ 257, սյունակ 1 Էջ 257
ԹԱՄԲ (-ի, -աց) (թամպ) «թամբ, համետ, կենդանու ազդր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *temp- «ձգել» (անմիջական նախաձեւ՝ *tmp-)
հայ-գերմանական զուգաբանություն: Աճառյանը (ՀԱԲ 2, 148) այս ստուգաբանությունը դնում է կասկածելիների մեջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թամբել, թամբահարել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ. pamb «ուռած, հաստ»
Մատենագիտություն
Pok. IEW 1064-1065; Աճ. ՀԱԲ 148
Էջ 258, սյունակ 1 Էջ 258
ԹԱՊՈՒԹ «բժժանքի տուփ»
Ծագումն անհայտ է
Սխալ մեկնված իմաստով բառ՝ փոխանակ թափուտ «դագաղ» բառի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 154
Էջ 258, սյունակ 1 Էջ 258
ԹԱՌ (դառ) «թառելու տեղ, պտուղ կախելու ձող»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ters- «չորանալ» (անմիջական նախաձեւ՝ *trs-) ձայնդարձային ձեւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ταρσός, ταρρός
հ. վ. գ. darra «չորացնելու հարմարանք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 154-155
Էջ 259, սյունակ 1 Էջ 259
ԹԱՍՈՒ «մի մանրադրամ, մէկ քառորդ դանկ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ մ. պ. tasum «քառորդ»
հմմտ. մ. պ. tasum «քառորդ»։
Մատենագիտություն
H. AG 157; Աճ. ՀԱԲ 157
Էջ 260, սյունակ 1 Էջ 260
ԹԱՐԱՐ (փխնկ. մարար) «դառնություն» (ԲՀ)
Փոխառություն
Աղբյուր՝ եբր. marar
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 159
Էջ 261, սյունակ 1 Էջ 261
ԹԱՐՓ (թարբ) «թարփ, ձկնորսական կողով, ուռկան, վանդակաձեւ հյուսվածք, վանդակապատ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *tuer- «բռնել, ցանկապատել» (անմիջական նախաձեւ՝ *trp(h)-) *u-ի կորստով
հայ-հունական զուգաբանություն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. τάρπη «մեծ կողով»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 162
Էջ 261, սյունակ 1 Էջ 261
ԹԱՒ I (ուղ. -ի, -ից, -ու, -ուց) «թանձր, խիտ, մազոտ, բրդոտ, խուլ շնչեղ (հնչյուն)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *teu- «ուռչել» (անմիջական նախաձեւ՝ *touo-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թաւանալ, թաւարծի, թաւուտ, թաւագէս, թաւամազ, թաւայսան, թաւամայրի, բաղդատել, բաւթել, թաւիշ, թաւշանման, թաւշեայ, թաւշապատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. tavīti «ուժեղ է, հզոր է»
ավ. tav- «կարողանալ»
հուն. ταΰς «մեծ, շատ» (Հեսիքիոս)
լատ. *toveō «լցնել, խցկել»
հայ. թիւ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 163