Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«գի» որոնման արդյունք՝ 783 բառահոդված
· Էջ 62 / 79
ՊԱՏՈՒԷՐ
«հրաման, կարգադրութիւն, յանձնարարութիւն, ապսպրանք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *patvēđ
Աղբյուր՝ ավ. paiti-vaēđa
Իրանական աղբյուրի համար հմմտ. նաեւ սողդ. ptwđ- «հանձնել»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պատուիրել,
հայրաբատուէր,
տիրապատուէր
Նոր՝
պատուիրագիր, պատուիրատու, պատուիրում
պատուիրագիր, պատուիրատու, պատուիրում
Զուգաբանություններ այլ լեզուներում
սողդ.
ptwđ- «հանձնել»
Մատենագիտություն
H. AG 226;
Աճ. ՀԱԲ 49;
ОԻՅ, Среднеиранские языки 416
ՊԱՐԻԿ
(-ի, -աց)
(պարեկ, պարակ)
«պարիկ, առասպելական ոգի, հավերժահարս, փերի»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական parīk
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առիւծապարիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
parēk
պ.
parī
Մատենագիտություն
H. AG 228;
Աճ. ՀԱԲ 61
ՊԱՐՄԱՓԻՐ
««հին եգիպտական մի ամիս» (պարմութի)»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
ՊԱՐՈՒԶՏԱՆ
«գիտնավոր»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
ՊԱՐՍԱՒ
(-ի, -ից)
«պարսաւանք, նախատինք, անարգանք, նախատուած, ամօթահար»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. pari-sāva-
Աղբյուր՝ իրան. (u)pa-srav-
իրանական աղբիւրից. ըստ Ա. Փերիխանեանի (Периханян, МЭСДЯ 75-77), իրան. pari-sāva-ից (sav «դիպչել, մաշել, մանրացնել»), ըստ Լ. Հովհաննիսյանի (AAL, 1987, 17-18), (u)pa-srav-ից՝ sr>rs անցմամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարսաւանք,
պարսաւասէր,
պարսաւագիր,
հրապարակապարսաւ,
կանխապարսաւ,
ինքնապարսաւ
ՊԻՃԱՏԻ
«մի թանկագին քար»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. bījāda-
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 82
ՊԻԹ(Ի)ՈՆ
««դելֆեան պատգամախօս» (ԲՀ` պիթոն «յաւիտենական բերան»)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. πύθιον (πύθων)
պիթոն-ի նոյնացման մասին տե՛ս Ջահ. ՊԲՀ 1963, 4, 94
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պիթագիր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 86
Տե՛ս նաեւ
ՊՂԵՐԳ
«ծույլ»
Անստույգ
Հազիվ թե կարելի լինի համեմատել հուն. βληχρος «թույլ, դանդաղահոս» բառի հետ, որի ծագումը նույնպես հավաստի չէ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պղերգանալ,
պղերգիլ,
պղերգություն,
պղերգաբար,
պղերգագույն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
βληχρος «թույլ, դանդաղահոս»
ՊՈՒՐԱԿ
(սխալագրությամբ՝ պարուկ)
«պուրակ»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրանական (՞)
(հավանաբար)
հավանաբար իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պուրակագիր,
եղեգնապուրակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
pauraka- «քաղաքամերձ զբոսավայր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 104
ՊՐԱՍ
(պրասիս, պրախ)
«շուշանազգի մի բույս, պրաս, պրասասոխ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. πράσον
Մատենագիտություն
H. AG 375;
Աճ. ՀԱԲ 114
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։