Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 653 բառահոդված (էջ 62/66)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 753, սյունակ 1 Էջ 753
ՈՒՐԱՐ (որար, ուրարն) «ուրար, գոտի, լաշակ, կայսերական զարդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ὠράριον
Մատենագիտություն
H. AG 369; Աճ. ՀԱԲ 615
Էջ 753, սյունակ 1 Էջ 753
ՈՒՐՈՒ «ուրու, ուրվական, տեսիլք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *prep- «աչքի ընկնել, երեւալ» (անմիջական նախաձեւ՝ *prop-)
արմատից, որից նաեւ երեւիլ, երես: բառասկզբի ու նախահաւելվածը տարնմանութեան արդիւնք է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուրուական, ուրուապաշտ, ուրուաբար, ուրուաձայն, ուրուագիծ, ուրուագծել, ուրուանկար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πρέπω
«երեւալ, աչքի ընկնել»
հ. խոլ.
richt
«տեսք, կերպարանք»
Էջ 756, սյունակ 1 Էջ 756
ՓԱՂԱՆԳ III «մորմ, թունավոր սարդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. φάλαγξ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 473
Էջ 756, սյունակ 1 Էջ 756
ՓԱՂԵՐԱՅ «վարդապետ» (ԲՀ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր.
փոխառություն ասորերենից (հմմտ. -այ), բայց բուն աղբյուրը չի հավաստվում
Էջ 756, սյունակ 1 Էջ 756
ՓԱՂԷԺ (-ի) «թունավոր սարդ, մորմ»
Ստուգաբանություն (անստույգ)
Կապ ունի՞ փաղանգ հոմանիշի հետ (տե՛ս):
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 474
Տե՛ս նաեւ
Էջ 757, սյունակ 1 Էջ 757
ՓԱՅԼԱՍ «մի ծաղիկ, նարդոս»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փայլասենի
Էջ 760, սյունակ 1 Էջ 760
ՓԱՐԴԱ «ջութակի վրա մատները դնելու տեղերը»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. parda «վարագույր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 487
Էջ 763, սյունակ 1 Էջ 763
ՓՓԻԹ (-ի) «ծաղկում, ծաղիկների եւ ծառերի բացվելը»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փթթազարդ, փթթնազարդ, զանազանափթթ, մշտափթթ, յարափթթ, ծաղկափթթ
Էջ 766, սյունակ 1 Էջ 766
ՓՈՂՇՈՒԿ «կանացի մի գլխազարդ» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԲՀ՝ փողորշուկ «մանեակ»: Աճառեանը (ՀԱԲ 4, 514-515) կցում է փող «խողովակ» բառին՝ -շուկ ածանցով
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 514-515
Էջ 768, սյունակ 1 Էջ 768
ՓՈՒԶԷ «ճարտարապետական մի զարդ» (ճարտարապետական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. pūz
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 521