Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված · Էջ 62 / 919
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 39, սյունակ 1 Էջ 39
ԱՂՈՒԹ «հակինթ»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. yaqut
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 135
Տե՛ս նաեւ
Էջ 39, սյունակ 1 Էջ 39
ԱՂՈՒՐԻ (-եաց, մ. հայ. հգն. -ային) (աղօր, թրք. աղուրա) «կտրված ճյուղ, տնկի, սերունդ, շառավիղ»
Ծագումն անհայտ է
Էջ 39, սյունակ 1 Էջ 39
ԱՂՋ (աղտ) «մութ, մթություն, խավար»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *aghl- «մութ ամպ, խավար»
Բաղադրութիւններ՝ աղջութիւն, աղջաղջ, աղջամուղջ, աղջամղջին, աղջամղջիլ, աղջտամուղջ։ Աճառյանը (ՀԱԲ 1, 335) նույնացնում է արջն բառի հետ (տե՛ս), որ ճիշտ չէ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղջութիւն, աղջաղջ, աղջամուղջ, աղջամղջին, աղջամղջիլ, աղջտամուղջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. όρφυν «խավար, մշուշ»
Մատենագիտություն
Pok. IEW 8; Աճ. ՀԱԲ 335
Տե՛ս նաեւ
Էջ 39, սյունակ 1 Էջ 39
ԱՂՍՈՒՍ «սպիտակ փուշ, բատավարդ» (բուսաբանություն)
Ծագումն անհայտ է (թերեւս)
Աղբյուր՝ արաբ. ալսուս (թերեւս) «տարբեր բույս»
հմմտ. ալսուս, որ տարբեր բույս է
Էջ 39, սյունակ 1 Էջ 39
ԱՂՏ I «կեղտ, ընկերք, խարամ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ld- «փտել, նեխել, հոտել»
Բաղադրութիւններ՝ աղտեղի, աղտղել, աղտեղանալ, աղտանալ, աղտահանք, աղտեղութիւն, աղտել (աղտեալ «նեխած, ապականված»)։ Հնչյունապես անհավանական է համեմատությունը...
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղտեղի, աղտղել, աղտեղանալ, աղտանալ, աղտահանք, աղտեղութիւն, աղտել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ. oltar «կեղտի կտոր»
հ. իռլ. ylda «նեխահոտ»
Մատենագիտություն
Pok. IEW 305
Էջ 40, սյունակ 1 Էջ 40
ԱՂՏ II (-ի, -ից) ««աղ, աղահանք, աղոտ վայր» (տեղանուններում եւ բաղադրություններում)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sal- «աղ» (անմիջական նախաձեւ՝ *sald-) *sal- + -d- ածական
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղտաղտ, աղտաղտուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ. salt «աղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 136
Էջ 40, սյունակ 1 Էջ 40
ԱՂՏԷԶ «անստույգ գործածված բառ՝ գոհս աղտէզ կապակցության մեջ»
Անստույգ (թերեւս)
պետք է ուղղել գոհս աղտեղիս
Էջ 40, սյունակ 1 Էջ 40
ԱՂՁ (-ի, -ից) «կարիք, պահանջ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *el- «քաղցած. վատ (?)» (անմիջական նախաձեւ՝ *l(k)-sk', *el-k-)
այստեղից է աղցիկփեղց (ախցիփեղց) կրկնավոր ձեւը։ Հավանաբար *el- արմատի ածականով ձեւ է նաեւ *el-g-ը, որից՝ աղկաղկ «թշվառ, աղքատ», եւ *lugk-ը, որից համարվում է աղքատ բառը, թեեւ ավելի հարմար է այն միացնել աղձ ձեւի հետ եւ բխեցնել *ln արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղձաւոր, աղձատրութիւն, աղձատապէս
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. álkti «քաղցած լինել»
լիտվ. alkanas «քաղցած»
հ. սլ. alŭkati «քաղցել, քաղցած լինել»
չեխ. lakati «պահանջ ունենալ»
ռուս. (հ. սլ.) алкать «ցանկանալ, ծարավել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 137
Էջ 40, սյունակ 1 Էջ 40
ԱՂՓՈՒՐԹ «անզուսպ, սանձարձակ»
Անստույգ
Փուրթ-ը ամենայն հավանականությամբ նույնն է փրթանիլ «ազատվել, պրծնել» (փրձանիլ, պրծմ, պրծանիլ) բայի արմատի հետ։ Կապ ունի՞ աղ-ը աղի-ք «աղիք, լար» բառի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղփրթել, աղփրթութիւն
Տե՛ս նաեւ
Էջ 40, սյունակ 1 Էջ 40
ԱՂՔԱՏ (-ի, -աց) «աղքատ, մուրացիկ, խեղճ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *leig- «պակասավոր, խեղճ» (անմիջական նախաձեւ՝ *(o)lika-)
թերեւս *(o)lika- նախաձեւից՝ *leig/k- «պակասավոր, խեղճ» արմատից։ Ավելի հավանական է բխեցնել *ln- «քաղցած, վատ» արմատից, որտեղից՝ աղձ «կարիք»։ Նախ՝ հնդեւրոպական *leig/k-ը, ամենայն հավանականությամբ, կապված է *el-k-, *el-g- (>հայ. աղկաղկ) արմատի հետ, երկրորդ՝ «աղքատ», «կարիքավոր» իմաստներն ավելի առաջնային են «խեղճ» փոխաբերական իմաստի համեմատությամբ, երրորդ՝ աղքատ-ի համար *oliko-ի դեպքում պետք է ենթադրել *աղիք սկզբնաձեւ, որ քիչ հավանական է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղքատանալ, աղքատութիւն, աղքատակցութիւն, աղքատ(ա)սիրութիւն
Նոր՝
աղքատախնամ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ὀλίγος «փոքր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 137
Տե՛ս նաեւ