Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 611 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ՃԱՀԵԼ
«թռչել»
Անստույգ (՞)
Ծագումն անհայտ է (իրանակա՞ն)։
ՃԱՀՃԻԼ
«ստահակել, ստահակություն անել»
Անստույգ
Ծագումն անհայտ է։
ՃԱՀՈՒԿ
«խումբ, կենդանախումբ, բանակատեղի»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հայ. (<իրան.) ջոկ < իրան.) ջոկ, մյուս կողմից՝ արաբ. (<իրան.) fawj «խումբ»
(թերեւս)
բայց բուն աղբյուրը չի հավաստված. հմմտ. թերեւս, մի կողմից հայ. (<իրան.) ջոկ, մյուս կողմից՝ արաբ. (<իրան.) fawj «խումբ»։
ՃԱՂ
«երկաթե ձող, երկաթե ասեղ»
Փոխառություն (թերեւս)
իրանական աղբյուրից, որտեղից նաեւ վրաց. čali «ճաղ, ցից»։ Աճառյանը (ՀԱԲ 3, 178) համարում է վրացերենից, բայց čali-ն համապարթեւական չէ, եւ փոխառությունն իրանական աղբյուրից ավելի հավանական է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճաղել,
ճաղն,
ճաղաշար,
ճաղապատ,
ճաղտել,
ճաղում,
ճաղմայր
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
čali «ճաղ, ցից»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 178
ՃԱՂԱԳ
(ճեղագ, ճագագ, ճարգագ)
«մացառապատ անտառ, մացառուտ»
Փոխառություն (հավանաբար)
որտեղից նաեւ վրաց. čalaki «գետափնյա մացառուտ, եգիպտացորենի հարդ»։ Աճառյանը, (ՀԱԲ 3, 178) նախնական է համարում կովկասյան ձեւերը, բայց որոնց ձեւը (-ak-ով) ակնհայտորեն իրանական է, եւ կան քրդական համապատասխան ձեւեր։
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
čalaki «գետափնյա մացառուտ, եգիպտացորենի հարդ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 178
ՃԱՂԱՏ
«ճաղատ, հերաթափ»
Անստույգ
Աղբյուր՝ հ. հնդկ. khalatī
(հավաստի ստուգաբանություն չունի)
«ճաղատ»
Աճառյանը (ՀԱԲ 3, 179) կասկածով համարում է -ատ վերջածանցով կազմություն՝ *ճաղ «մազ» բառը համարելով կովկասյան փոխառություն, բայց կովկասյան ձեւերը միայն ջ-ով են. հմմտ. ՀԼՊ 610։ Թերեւս իրանական փոխառություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճաղատութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
khalatī «ճաղատ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 179;
ՀԼՊ 610
Տե՛ս նաեւ
ՃԱՂՃ
«՞»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճաղճամահ
ՃԱՃԱՆՉ
(ուշ՝ -ի, -ից)
«ճաճանչ, ճառագայթ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական (՞)
(թերեւս, բուն աղբյուրը չի հավաստված)
Հաւանաբար կրկնաւոր կազմութիւն՝ թերեւս, փոխառեալ իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճաճանչազարդ,
ճաճանչագեղ,
ճաճանչաւոր,
ճաճանչել,
լուսաճաճանչ,
անճաճանչ,
ոսկեճաճանչ,
ծովաճաճանչ,
բոցաճաճանչ,
զուարթաճաճանչ,
հրաշաճաճանչ
Նոր՝
ճաճանչափայլ
ճաճանչափայլ
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։