Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«տի» որոնման արդյունք՝ 2894 բառահոդված
· Էջ 61 / 290
ԴԱՆԴԱՉ
-ի, -ից
«երերում, տատանում, ցնորաբանութիւն»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *dhen- «վազել, հոսել» արմատի հետ (*dhn-dh-), որից` հնդկ. dhanayati «շարժում է, վազում է», dhānvati «վազում է, հոսում է»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դանդաչել,
դանդաչուն,
դանդաչութիւն,
դանդաչուն-ք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ.
dhanayati «շարժում է, վազում է»
հնդկ.
dhānvati «վազում է, հոսում է»
ԴԱՆԴԻՌՆ
(դանթիռն)
«(գերեզմանային), մութ, խաւար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhem-
«ցնդել, ծխել, ծխալ»
(անմիջական նախաձեւ՝ *dhn-dh-)
արմատից, որից եւ գ. dunkel «մութ, մռայլ», խեթ. dankuiš «մութ, սեւ» բառերը. հազիվ թե սրա հետ կապ ունի խեթ. danduki «մահացու, մահկանացու» բառը
Զուգաբանություններ այլ լեզուներում
գ.
dunkel «մութ, մռայլ»
խեթ.
dankuiš «մութ, սեւ»
խեթ.
danduki «մահացու, մահկանացու»
Մատենագիտություն
Ջահ. None
ԴԱՇՏ
I
(-ի, -աց, -ից)
«դաշտ, հարթավայր»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. dašt
Աղբյուր՝ պ. dašt
փոխառություն իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դաշտագետին,
դաշտական,
դաշտաձեւ,
դաշտային,
դաշտավայր,
դաշտատար,
լեռնադաշտ,
ձորադաշտակ
Մատենագիտություն
H. AG 134;
Աճ. ՀԱԲ 623
ԴԱՇՏԿԱՐԱՆ
«իշխանական մի տիտղոս»
Փոխառություն
բայց բուն աղբյուրը չի հավաստված
ԴԱՍ
(-ու, ուշ` նաեւ -ի, -ից)
«խումբ, կարգ, աստիճան, ժամերգութեան տեղ, ուսանելիք»
Փոխառություն
Աղբյուր՝ խոտա-սակ. dasa
«բաժին կամ դաս, կարգ»
Աղբյուր՝ օս. dasun
«դարսել, հիմնել, կառուցել»
իրանական աղբիւրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դասադաս,
դասասաց,
դասալիք,
դասակ,
դասական,
դասակարգ,
դասաւորել,
դասել,
շարադասութիւն,
գերադասել,
նախադաս,
դասարան,
դասատու,
դասացուցակ,
երկդասեան,
դասարանցի,
դասարանական,
դասադուլ,
դասախօս,
դասընկեր,
դասընթաց,
դասաւանդել,
դասաւանդում
Զուգաբանություններ այլ լեզուներում
խոտա-սակ.
dasa «բաժին կամ դաս, կարգ»
օս.
dasun «դարսել, հիմնել, կառուցել»
Մատենագիտություն
Bailey, DKS 154
ԴԱՍՏԱՊԱՆ
(-ի)
«երախակալ, սրի կոթ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. dastpānak
«աքցան, ունելի»
Աղբյուր՝ պ. dastbāna
«ձեռնոց»
իրանական աղբիւրից («ձեռք պահող» ընդհանուր իմաստից)
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
dastpānak «աքցան, ունելի»
պ.
dastbāna «ձեռնոց»
ԴԱՍՏԻԱՐԱԿ
(-ի, -աց)
«դաստիարակ, ուսուցիչ, խնամակալ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *dastyārak
հմմտ. պ. dastyār «օգնական»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դաստիարակել,
դաստիարակապես,
դաստիարակութիւն
Նոր՝
դաստիարակիչ, դաստիարակչուհի, դաստիարակչական
դաստիարակիչ, դաստիարակչուհի, դաստիարակչական
Մատենագիտություն
H. AG 135;
Աճ. ՀԱԲ 628
ԴԱՍՏԻՇՈՆ
(դաստիշոյն, դաստիշու (սխալով՝ դաստիլոյն))
«կոնք, լագան, ձեռք լվանալու աման»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. dast-šūy
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 628
ԴԱՏ
(-ի, -ից, հազվադեպ՝ -ու)
«դատ, դատաստան, իրավունք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական dāt
հմմտ. մ. պ. dāt, հ. պ., ավ. dāta
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դատել,
դատակնիք,
դատապարտել,
դատապարտիչ,
դատավճիռ,
դատարան,
դատավետ,
դատափետել,
բռնադատել,
դատողութիւն
Նոր՝
քննադատել, դատական, դատապաշտպան
քննադատել, դատական, դատապաշտպան
Մատենագիտություն
H. AG 136;
Աճ. ՀԱԲ 629
Տե՛ս նաեւ
ԴԱՏԱՏԵԼ
(դատակել)
««ծանակել, անարգել» (ԲՀ)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
կազմված է դատ արմատից՝ -ատ ածանցով
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։