Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՏԱՐԴԻՃ
«մի բոյս կամ մի խիժանյութ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կարելի է -իճ-ը առանձնացնել որպէս վերծանց։
ՏԱՐԹՈՐԱԿԱՆ
«՞»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՏԱՐԻ
-ոյ, -եաց
«տարի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
փոխատու լեզու՝ ակկադ. daritu(m)
«տեւողութիւն, յաւիտենութիւն»
Հազիւ թէ ակկադ. daritu(m) «տեւողութիւն, յաւիտենութիւն» բառից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տարեկան,
տարեմուտ,
տարեգլուխ,
տարետոր,
տարեգիրք,
տարեգրութիւն,
տարեցոյց
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 490
ՏԱՐԻՂԱՆ
«մի բոյս, վայրի ասփուր»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՏԱՐՄ
-ի, -ից
«խումբ, թռչնախումբ, երամ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dergh-
«բռնել»
(անմիջական նախաձեւ՝ *drgh- (s)mo-)
արմատից
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *drgh- (s)mo-` *dergh- «բռնել» արմատից. Տե՛ս եւ տորմ, որ տարմ-ի ձայնդարձային ձեւն է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տարմատարմ,
տարմանալ,
տարմաջուր,
տարմաբար,
լուսատարմիկ,
տարմահաւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. իռլ.
dremm
իռլ.
dream
«խումբ, բազմութիւն, ջոկատ»
բրետ.
dram
«խուրձ, կապոց»
հուն.
δραγμα
«բուռ, խուրձ»
Տե՛ս նաեւ
ՏԱՐՄ-
(տարմանեան «ծոյլ» բառում)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. tārmūθā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 387
ՏԱՐՄԱԼ
(տարմադ)
«տոպրակ, պարկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. tārmalā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տարմալակ,
տարմադակ
Մատենագիտություն
H. AG 317
ՏԱՐՊԱՅ
(ուշ՝ տարբայ)
«անգամ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. darba
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 387
ՏԱՐՏԱՄ
«տարտամ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *drēm-
«քնել»
(անմիջական նախաձեւ՝ *dre-dre-m-)
կրկնաւոր կազմութիւն
Բնիկ հնդեւրոպական՝ *dre-dre-m- կրկնաւոր կազմութիւն՝ *drēm- «քնել» նախաձեւից.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տարտամութիւն,
տարտամիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
dormio
«քնել»
ռուս.
дремать
«ննջել, նիրհել»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։