Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՊԱՏԱՐ
«լի, լիութիւն, կատարելութիւն»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
իրանականա՞ն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յուսապատար,
լիապատար,
լուսապատար,
խնկապատար,
ծայրապատար
ՊԱՏԳԱՄ
-ի, -աց
«լուր, պատգամ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *patgām
իրանական աղբիւրից՝ *patgām (<*paiti-gāma)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պատգամագնաց,
պատգամախօս,
պատգամաւոր,
պատգամաւորիլ,
պատգամանի,
տասնապատգամեան
Զուգաբանություններ այլ լեզուներում
մանիք. պհլ.
padgām
սողդ.
patγam
Մատենագիտություն
H. AG 222;
Աճ. ՀԱԲ 38
ՊԱՏՈՒԱՍՏ
(-ի, -ից)
«պատուաստ, կապակցութիւն, հաւելուած, կցուածք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *patvast
(*paiti-basti-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պատուաստել,
պատուաստումն,
պատուաստակիր,
պատուաստալաստ,
սնոտիապատուաստ,
տիրապատուաստ,
կրկնապատուաստ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
patvastan
պ.
payvastan
«կցել»
Մատենագիտություն
H. AG 226;
Աճ. ՀԱԲ 48
ՊԱՏՈՒՀԱՆ
(-ի, -ից, -աւք-, ուշ՝ -ոյ)
(պատուիրհան)
«պատուհան, լուսամուտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *patuhrān
Հին ձեւն է՝ պատուիրհան:
Մատենագիտություն
Benveniste, BSL 63
ՊԱՐԱԿԵՏՂ
(պարակեղտ)
«հավաքում»
(ԲՀ` «հավաքումն»)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կազմված է պարակ եւ ետղ բաղադրիչներից։ Մալխասյանցը (ՀԲԲ 4) բացատրում է «պարելու տեղ»։ պարակետղ-ը աղավաղված ձեւ է։
Մատենագիտություն
ՀԲԲ None
ՊԱՐԿ
(-ի)
«պարկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ունի վրաց. զուգահեռ, որ խոսում է միեւնույն աղբյուրից ծագելու մասին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարկում,
պարկուծիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
qu-
ՊԱՐՈՆ
«կիլիկյան շրջանի մի տիտղոս, դիմելու քաղաքավարական մի ձեւ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հ. ֆրանս. baron
Մատենագիտություն
H. AG 390;
Աճ. ՀԱԲ 65-66
ՊԱՐՊՈՒԼՈՒՌԻ
(պարպու լուլու)
«մի բոյս»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ կամ բառակապակցութիւն:
ՊԱՐՍԻՆԱ
«մի բույս (թերեւս սագախոտ, թելուկ)»
(բուսաբանական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. barsiānā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 67
ՊԵՂԱԿԱՆ
«հավալուսն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. πελεκαν
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 72
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։