Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եղ» որոնման արդյունք՝ 1998 բառահոդված
· Էջ 61 / 200
ԶԵՏՎԱԶԵՂ
«՞»
Անստույգ (թերեւս)
Անստույգ եւ աղավաղված բառ՝ թերեւս զ(հ)ետ վազել (-եա՞լ) կապակցության աղավաղումը, մանավանդ որ այլ ձեռագրերում եւ զետվազեղ-ի փոխարեն գրված է եւ վազ առեալ:
ԶԵՐԾ
«զերծ, զատ, ազատ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *serg-
«արձակել»
զ- ածանցով
Կազմված է զ- ածանցով՝ թերեւս բնիկ հնդեւրոպական *երծ արմատից, որ ծագում է serg- «արձակել» ձեւից: Պոկոռնու բառարանում (Pok. IEW 1, 900-901) հնդիրանական բառերը բերված են *selg- արմատի տակ, եւ հայերենը չի տրված (հայերենում *l > ր հնչյունափոխություն չկա). դրա փոխարեն բերված են հ. հոլ. selg «որս», մ. վ. գ. selken «կաթիլ-կաթիլ թափվել», հ. անգլ. solcen «ծույլ» զուգահեռները, որոնք Աճառյանը արդարացիորեն կասկածելի համարում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զերծանել,
զերծուլ,
զերծուցիչ,
մորթազերծ,
արագազերծ,
դիազերծ,
դյուրազերծ,
անզերծանելի,
մեհենազերծ,
սեղանազերծ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
sarjati «արձակում է, հոսում է, թափում է»
ավ.
harǝz «արձակել, թողնել»
Մատենագիտություն
H. AG 446;
Աճ. ՀԱԲ 92;
Pok. IEW 900-901
ԶԵՓԻՒՌ
(զեփիւռոս), -ի, -ից
«արեւմտյան քամի, մեղմ քամի, այուրք»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. zephyros
Մատենագիտություն
H. AG 349;
Աճ. ՀԱԲ 94
ԶԻՏԱՌ
«կեղծ աբեղա»
Ծագումն անհայտ է
ԶԻՐ
«մի դեղաբույս»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զիրտակ
ԶԻՐԿ
(ուշ՝ զուրկ)
«զուրկ, զրկված»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *er-
«նոսր, հեռու, իրարից հեռանալ, բաժանվել»
(անմիջական նախաձեւ՝ *ēr-du-)
հազիվ թե կազմված լինի գ- ածանցով՝ բնիկ հնդեւրոպական ինչ-որ *իրկ արմատից։ Ճիշտ չէ Հ. Աճառյանը, որ բխեցնում է ասոր. srg «գողանալ» արմատից (ասոր. s-ն գ-ի չի փոխվում, մանավանդ որ այս արմատից է սրիկա բառը)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զրկել,
զրկիչ,
զրկումն,
զրկանք,
զրկահարանք,
անզիրկ,
զգայազիրկ,
ալազուրկ,
եղբայրաձուրկ,
ընչազուրկ,
կամազուրկ,
հողազուրկ,
պատուազուրկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 97
ԶՍԱՅ
«դժվարաշնչություն, շնչահեղձություն»
(բբ)
Ծագումն անհայտ է
ԶՄԱՅԼԻԼ
(զմայլանալ)
«հագենալ, հիանալ, սքանչանալ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *mel-
«փափուկ, մեղմ, հրապուրիչ»
(անմիջական նախաձեւ՝ *m-el-)
*-l- աճականով ձեւից
կազմված է զ- ածանցով *մայլ արմատից, որ, ինչպես ցույց է տվել Աճառյանը, կապ չունի արաբական ծագման բարբառային մայլ (մայիլ) «զմայլված» արմատի հետ։ Հնարավո՞ր է արդյոք կապը հնդեւրոպական *m-el- «փափուկ, մեղմ, հրապուրիչ» արմատի հետ, որի *-l- աճականով ձեւից ծագում են պրուս. miels, լիտվ. mielas «սիրելի, հաճելի», ռուս. милый «սիրելի համակրելի», այլեւ (ոչ *-l- ով) հ. հնդկ. miēdhā, ավ. myarla «զոհախնջույք» բառերը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զմայլական,
զմայլութիւն,
զմայղութիւն
Նոր՝
զմայլելի, գեղազմայլ, հոգեզմայլ
զմայլելի, գեղազմայլ, հոգեզմայլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրուս.
miels «սիրելի, հաճելի»
լիտվ.
mielas «սիրելի, հաճելի»
ռուս.
милый «սիրելի համակրելի»
հ. հնդկ.
miēdhā (ոչ *-l- ով)
ավ.
myarla «զոհախնջույք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 99
ԶՄԱՍՏ
«ջրգողություն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mad-
«թաց, խոնավ»
զ- նախածանցով
կազմված է զ- նախածանցով *մաստ արմատից, որ կարող է գալ հնդեւրոպական *mad- «թաց, խոնավ» արմատից։ Այստեղից է նաեւ մաստ «ածիկ» բառը։
Մատենագիտություն
Զահ. ՀԼՊ 179
Տե՛ս նաեւ
ԶՈԶԱՏԵԼ
(զոզատող (միաձայն եղանակի անուն) ձեւի մեջ)
(երաժշտական)
Ծագումն անհայտ է (՞)
կապ ունի՞ արդյոք զատ-ել բայի հետ:
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։