Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«լի» որոնման արդյունք՝ 1599 բառահոդված
· Էջ 60 / 160
ԼԵԿԱԹ
(լիկաթ)
«պապական նվիրակ»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. legatus
Աղբյուր՝ հ. ֆր. légat
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 273
ԼԵՀԼԻ
գրծ. -լով
«եւրոպական ձիածածկոց»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. վ. գ. lēlach(en)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 274
ԼԵՂԱՆԳ
«մի ուտելիք»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. lālang
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 275
ԼԵՇԿ
(լեաշկ, լաշկ)
«խավաքափ, մաշված, լերկ», բրբ. «նիհար եւ ջղոտ (մսի մասին)»
Անստույգ
Հազիվ թե լինի լերկ բառի բարբառային ձեւը։ Ստուգաբանական մյուս փորձերը նույնպես կասկածելի են։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լ(ե)աշկամաշկ,
լեշկիլ,
լեշկեալ,
լեշկատ
Տե՛ս նաեւ
ԼԵՊԵՇՏԻ
«լպիրշ, լիրբ, աներես»
Ծագումն անհայտ է
ԼԻ
(-ոյ)
«լի, լեցուն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pel-
«լցնել»
(անմիջական նախաձեւ՝ *plē-)
լի < plētos- կամ plēios-, լնում < *plēnumi-, լիր < *plēro-
եւ լնուլ «լցնել»։ Բնիկ հնդեւրոպական` *pel- *pelə-, *plē- «լցնել» արմատից` լի < plētos- կամ plēios-, լնում < *plēnumi-, լիր < *plēro-:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լիաբերան,
ծայրալիր,
լիաձիգ,
բերանալիր,
լիագիրկ,
բռնալիր,
լիակատար,
լիամագիլ,
լիելի (լիուլի),
լիութիւն,
լիանալ,
լեռգալի,
պտղալի,
դառնալի,
թիւնալի,
լմնել
Նոր՝
լիազօր, լիազօրագիր, լիազօրութիւն, լիազօրել, լիաթոք, լիայոյս, լիահոգի, լիասիրտ, արկածալի, լցուցանել, հացալից, ջրալից, բերալից, թարախալից, խոտալից, ծխալից, թշնամանալից, ժանգալից, բովանդակալից, լրութիւն, լրումն, լրանալ, լրիւ
լիազօր, լիազօրագիր, լիազօրութիւն, լիազօրել, լիաթոք, լիայոյս, լիահոգի, լիասիրտ, արկածալի, լցուցանել, հացալից, ջրալից, բերալից, թարախալից, խոտալից, ծխալից, թշնամանալից, ժանգալից, բովանդակալից, լրութիւն, լրումն, լրանալ, լրիւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
prnati «լցվել»
ալբ.
plot «լի»
լատ.
pleō «լցնել»
հ. իռլ.
lĭnim «լցնում եմ»
գոթ.
fulls
լիտվ.
pilnas
հ. սլավ.
plŭnŭ «լի, լեցուն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 279;
Pok. IEW 799-800
ԼԻԱԿՏԷ
«?»
Փոխառություն
հատուկ անո՞ւն
ԼԻԲԱՆՈՆ
(լիբանօն, լեբանան, լիբանան)
«մի տեսակ կնդրուկ, խունկ, լիբանոս ծառի խեժ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λίβανον < եբր. ləbōnā
Մատենագիտություն
H. AG 352;
Աճ. ՀԱԲ 280
ԼԻԲԱՆՈՍ
«լիբանոնի (կնդրուկի) ծառ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λίβανος < եբր. ləbōnā
Մատենագիտություն
H. AG 352;
Աճ. ՀԱԲ 280
ԼԻԲԱՆՈՎԻՏ
(լիբանովտան)
«կնդրուկի ծառ, խնկենի, լիբանոս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λιβανωτίς
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 280
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։