Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ետ» որոնման արդյունք՝ 1892 բառահոդված
· Էջ 60 / 190
ԹԼԻՓ
«եզերք, երիզ, շրջերիզ»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *tel- «հարթ, հարթ գետին, տախտակ» արմատի հետ
Տե՛ս նաեւ
ԹԼՈՒԱՏ
(բրբ. թլոր, թլոլ, թլիկ)
«թլվատ, թոթով»
Ծագումն անհայտ է (հավանաբար)
Հավանաբար կապ չունի լիտվ. tyliti «լռել» (հնդեւրոպական *tel-) բայի հետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
tyliti «լռել» ((հնդեւրոպական *tel-))
ԹՄԲՈՒԼ
(թամբուլ)
«պղպեղանման հնդկական մի բույս՝ բետել»
(բուսաբանություն)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. tanbūl < հնդկ. tāmbūla
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 189
ԹՆՁԿԱԼ
(թնծկալ)
«վնգստալ, կաղկանձել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ten
«բնաձայնական»
Եթե բնաձայնական նոր կազմություն չէ, ապա թերեւս կապված է հնդեւրոպական *(s)ten բնաձայնական արմատի հետ, որտեղից` հայ. թնալ, թն(կ)թն(կ)ալ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թնծկթալ,
թնծկտոց
Տե՛ս նաեւ
ԹՆՁՈՒԿ
II
«մի տեսակ ուտելի սունկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *tenk-
Ծագումով թերեւս կապվում է նախորդի հետ: Հնդեւրոպական *tenk- արմատից ծագում են նաեւ բուսանուններ:
ԹՈՁՈՐ
«գետնափիստակենի, արախիս»
Ծագումն անհայտ է
ԹՈԹՈՎ
«թոթով, թլվատ»
Բնաձայն
Կրկնավոր պատկերավոր կազմություն։ Աճառյանը (ՀԱԲ 2, 193) որպես բնիկ հնդեւրոպական միացնում է թոթվել բայի արմատի հետ եւ բխեցնում *(s)teu- «բարձրաձայն գովել, օրհներգել» արմատից, որ անհավանական է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թոթովախօս,
թոթովախօսութիւն,
թոթովել,
թոթովութիւն,
թոթովատ
Մատենագիտություն
ՀԱԲ 193
ԹՈԺԻՒՆ
«արջի ձագ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *tek-
«ծնել»
Կապ ունի՞ արդյոք հ.-ե. *tek- «ծնել» արմատի հետ (*tekno «ծնյալ, երեխա»)։ Աճառյանը (ՀԱԲ 2, 193) մատնանշում է կապը քրդ. tōža, tōžang «ձագ» բառի հետ, բայց կապի բնույթը չի բացատրում։
Զուգաբանություններ այլ լեզուներում
քրդ.
tōža, tōžang «ձագ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 193
ԹՈԽՈՐ
«կուզ (կենդանի)»
(բբ)
Ծագումն անհայտ է
Աճառյանը (ՀԱԲ 2, 193) հնարավոր է համարում նույնացնել թոխորն-ի հետ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 193
Տե՛ս նաեւ
ԹՈՂ-
«թողնել, թույլ տալը, ներելը»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *tel-
«բարձրացնել, կրել, տանել, համբերել»
(անմիջական նախաձեւ՝ *tolu-)
արմատից. հմմտ. հ. հնդկ. tolayat «բարձրացնում է, կշռում է», հուն. ταλασσω «համբերել, տանել, համարձակվել», հ. իռլ. tol «կամք», գոթ. pulan «կրել, տանել, համբերել», բոխս. AB täl «բարձրացնել, տանել»։ - Pok. IEW 1, 1060։ Աճառյանը (ՀԱԲ 2, 195) այս ստուգաբանությունը դնում է կասկածելիների շարքում, որովհետեւ հայերեն արմատի իմաստը զգալիորեն շեղվում է։ Հմմտ. նաեւ թույլ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թողուլ,
թողութիւն,
թողարան,
անթող,
հարութող,
կնաթող,
կարգաթող,
դժուարաթող
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
tolayat «բարձրացնում է, կշռում է»
հուն.
ταλασσω «համբերել, տանել, համարձակվել»
հ. իռլ.
tol «կամք»
գոթ.
pulan «կրել, տանել, համբերել»
բոխս. AB
täl «բարձրացնել, տանել»
Մատենագիտություն
Pok. IEW 1060;
Աճ. ՀԱԲ 195
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։