Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված · Էջ 60 / 411
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 144, սյունակ 1 Էջ 144
ԳԱԶԳԱԶԻԼ (գազգաթիլ) «խորշել» (ԲՀ)
Անստույգ
Ծագումն անհայտ է։ Նույնը նաեւ գազաղել, գազգաղել՝ դ-ի եւ գ-ի շփոթմամբ։ Աճառյանը (ՀԱԲ 1, 499, 505) երկուսից գ-ով տարբերակներից բերում է գազգաթիլ-ը, դ-ով տարբերակներից գազգաղել-ը՝ սխալ մեկնությամբ՝ «խոշորել» (փխնկ. «խորշել»)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 499, 505
Էջ 144, սյունակ 1 Էջ 144
ԳԱԹԱՅ «մի տեսակ խմորեղեն, գաթա»
Էջ 144, սյունակ 1 Էջ 144
ԳԱԼԱՐ «գալար, ոլորք, ոլորված բան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uəl- «պտտել, շրջել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *ul-)
Բնիկ հնդեւրոպական՝ *ul- *uəl- «պտտել, շրջել, ոլորել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գալարել, գալարափող, գալարումն, գալարուն
Էջ 145, սյունակ 1 Էջ 145
ԳԱՃ (գ-գած-) «հագնվելը, համակվելը»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ueg- «հյուսել, գործել» ուղղել *ueg- ըստ հայերենի տվյալների
արմատից. հմմտ. հ. հնդ. vāgurā «որոգայթ, ցանց», հ. իռլ. figim «հյուսում եմ», հ. անգլ. wacig «օղակ, թակարդ, որոգայթ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առհգած, զգածումն, զգածնուլ, մթազգած, բաւարազգած, սգազգած, սեւազգած
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդ. vāgurā «որոգայթ, ցանց»
հ. իռլ. figim «հյուսում եմ»
հ. անգլ. wacig «օղակ, թակարդ, որոգայթ»
Մատենագիտություն
Աղայան, ԲՄՀ 49-50 (ճշտումով)
Էջ 145, սյունակ 1 Էջ 145
ԳԱԿՆՈՒԼ «հպատակվել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ueg- «թեքված, կորացած լինել» (անմիջական նախաձեւ՝ *uag-) արմատից՝ *uen- նույնիմաստ արմատի կողքին
իմաստային զարգացմամբ. հմմտ, լատ. vago «թափառել, տարածվել», հ. իռլ. fan (<*uāg-no-) «զառիվայր, շեղ»
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. vago «թափառել, տարածվել»
հ. իռլ. fan «զառիվայր, շեղ» (<*uāg-no-)
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 145, սյունակ 1 Էջ 145
ԳԱՀԱԿ «օղակ, լամբակ»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրան. (՞) (հավանաբար, բուն աղբյուրը չի հավաստված)
իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գահակել
Էջ 145, սյունակ 1 Էջ 145
ԳԱՀ-ԵԼ (գեհ-ել, քահ-ել) «խփել, զարկել, հրել, բոթել, խթել, սաստել»
Ծագումն անհայտ է (՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գահող
Էջ 146, սյունակ 1 Էջ 146
ԳԱՂ «շատ» (ԲՀ)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uel- «սեղմել» (անմիջական նախաձեւ՝ *ul-)
Եթե ճիշտ է ավանդված, ապա թերեւս հնդեւրոպական ծագում ունի:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. alia «ժողով»
հուն. alis «բազմությամբ, բավականաչափ»
հ. սլավ. velьmi «շատ, հույժ»
Էջ 146, սյունակ 1 Էջ 146
ԳԱՂԱԿ «մահիճ» (ԲՀ)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uel- «պտտել, դարձնել, շրջել» (անմիջական նախաձեւ՝ *ul-ak')
Եթե ճիշտ է ավանդված, ապա թերեւս բնիկ հնդեւրոպական է՝ *ul-ak' *uel- «պտտել, դարձնել, շրջել» արմատից եւ ձայնդարձով կապված է գողտ «մահիճ» (ԲՀ) եւ գողկ «մահիճ» (Մալխ. ՀԲԲ) բառերի հետ: Աճառյանը (ՀԱԲ 1, 504) կարծում է, թե կարող է լինել գահակ «օղ, լամբակ» բառի վրիպակը, բայց նա նկատի չի ունեցել գողտ եւ գողկ բառերը:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. vala-, valaka- «կլոր, գերան»
հուն. ελενη «զամբյուղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 504
Տե՛ս նաեւ
Էջ 146, սյունակ 1 Էջ 146
ԳԱՂԱԶ-ԵԼ «կշտամբել. խոսքով կծել (?)»
Ծագումն անհայտ է (՞)
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է: