Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«գի» որոնման արդյունք՝ 783 բառահոդված · Էջ 60 / 79
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 602, սյունակ 1 Էջ 602
ՈՅԺ (-ոյ, ուշ՝ -ի, -ից) «ուժ, զորություն»
Փոխառություն
Աղբյուր՝ պրթ. օž
Աղբյուր՝ մ. պ. օž
իրանական աղբյուրից. հմմտ. պրթ., մ. պ. օž (ուժգին < օžgin):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուժգին, ուժեղ, ուժողի, վատուժ, վատուժել, հաստոյժ, շատոյժ, հուժկու, հուժգոյ, ժուժկալ, ժուժկալել, անժոյժ, անժուժիլ, դժուարաժուժալի, ժուժակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրթ. օž «ուժ»
Մատենագիտություն
H. AG 518; Աճ. ՀԱԲ 560; Ջահ. ՀԼՊ 538
Էջ 602, սյունակ 1 Էջ 602
ՈՉ (-ով, չ-) «ոչ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kue- (անմիջական նախաձեւ՝ n- (<*kuo-)) դերանվանական հիմք
Կազմված է բնիկ հնդեւրոպական n- եւ չ տարրերից, որոնցից երկրորդը գալիս է վերջահար *-k’- մասնիկից (հմմտ. ո-ք, ին-չ, այլեւ հ. հնդկ. ca, ավ. ča հուն. τέ, լատ. -ex), իսկ առաջինի հարցը լիովին պարզ չէ։ Ճիշտ է, այն կարծես համընկնում է n- (<*kuo-) դերանվանական հիմքի հետ, բայց այդ դեպքում ո՞րն է ժխտական տարրը (*kuo-kue- պիտի նշանակեր «ով որ», «ով է », որի անցումը ոչ-ի դժվար է բացատրել)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոչինչ, չժողովուրդ, ոչնչութիւն, չիք, ոչնչանալ, չմեղ, ոչէութիւն, չբոտի, չախորժութիւն, չբոտիլ, չագահութիւն, չքատորիլ, չահագին, չքանալ, չանձնաւոր, չնաշխարհիկ, չանսական, չնչին, չաստուած, ոչնչին, չեւ
Նոր՝
ոչնչական, չէական, չբմեղանք, չբմեղութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. ca
ավ. ča
հուն. τέ
լատ. -ex
Էջ 603, սյունակ 1 Էջ 603
ՈՉԽԱՐ (-ի, -աց) «ոչխար, մի ձայնանիշ»
Փոխառություն
Աղբյուր՝ քարթվելական (զանյան) cxovari
Փոխառություն քարթվելական (զանյան) աղբյուրից՝ cxovari։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոչխարակ, ոչխարավաճառ, ոչխարութիւն, ոչխարենի, ոչխարազգի
Նոր՝
ոչխարաբուծութիւն, ոչխարապահ, ոչխարային
Զուգաբանություններ այլ լեզուներում
ճան. šxuri
վրաց. cxovari
հ. վրաց. cxuari
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 562
Էջ 603, սյունակ 1 Էջ 603
ՈՌԵԿԱՆ «ուրուրանման մի գիշատիչ թռչուն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *er-, or- «արծիվ (եւ նմաններ)» (անմիջական նախաձեւ՝ *or-s-i-)
Բնիկ հնդեւրոպական՝ *or-s-i-` *er-, or- «արծիվ (եւ նմաններ)» արմատից, որից նաեւ հայ. որոր, ուրուր (տե՛ս)։
Տե՛ս նաեւ
Էջ 603, սյունակ 1 Էջ 603
ՈՍԿԻ -ւոյ, -ւով, -եաց «ոսկի, ոսկյա»
Անստույգ
Կասկածելի են եւ՛ հնդեւրոպական մեկնաբանութիւնները (օրինակ՝ *aues- «լուսաւորել» արմատից), եւ՛ ոչ հնդեւրոպական (փոխառութեան) կասկածները
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոսկեղեն, բազմոսկի, ոսկենկար, յոգնոսկի, ոսկեպատեան, ոսկիածին, ոսկեզարդել, ոսկիակուռ, ոսկերիչ
Նոր՝
ոսկեզօծել, ոսկեատ, ոսկեդար, ոսկեած, ոսկեդարեան, ոսկիգիսակ, ոսկեդրամ, ոսկերչական
Զուգաբանություններ այլ լեզուներում
ֆինն. aske «պղինձ»
շումեր. guškin «ոսկի»
Էջ 606, սյունակ 1 Էջ 606
ՈՐԴԻ (-ւոյ, -ւոց, -եաց) «որդի, զաւակ, արու զաւակ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *per- «ծնել» (անմիջական նախաձեւ՝ *portuo-)
որից նաեւ որթ (հորթ): Պոկոռնին (Pok. IEW 1, 326) տալիս է *er- «բարձրացնել» արմատի տակ, որից նաեւ յորդոր
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որդեակ, որդեգիր, որդեծնութիւն, որդեսէր, որդիասէր, որդիանալ, անորդի, կուսորդի, բոզորդի, եղբորորդի, հարճորդի, շնորդի, փոխորդի, փողորդի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. prthuka- «ձագ, հորթ, տղա»
հ. հուն. πόρτις «հորթ, երեխայ»
Մատենագիտություն
H. AG 482; Աճ. ՀԱԲ 576
Տե՛ս նաեւ
Էջ 608, սյունակ 1 Էջ 608
ՈՐՈՄՆ «հացազգի մի մոլախոտ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որոմնաբեր, որոմնատեսակ, որոմնացան
Էջ 609, սյունակ 1 Էջ 609
ՈՔԱՌԵԼ «շտապել» (ԲՀ)
Անստույգ (թերեւս)
ոգի առնուլ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 620
Էջ 609, սյունակ 1 Էջ 609
ՈՔՍԻՐԻՆՔՈՍ «մի տեսակ գիր, նոտրգիր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ὀξύρυγχος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 621
Էջ 612, սյունակ 1 Էջ 612
ՉԻԳԻՏԱՄ (չիքիտամ, չկիտամ, չգիտամ, չքիտամ, չիկտամ) «քրքում, զաֆրան»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. çiğdim
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 627