Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առու» որոնման արդյունք՝ 4917 բառահոդված
· Էջ 60 / 492
ԱՒՐԱՍ
(օրաս)
«լուսատուի լուսողակ, բակ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ὅρασις
Աճառյանը չի ընդունում հունական ծագումը:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 617
ԱՒՐԷՆ
(-ի, -աց)
«օրէնք, կարգ, հին աւանդութիւն, իրաւունք, օրինագիր, սովորութիւն, հաղորդութիւն»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *awδēn
Աղբյուր՝ պ. ādīn
Աղբյուր՝ պ. āyīn
Իրանական փոխառութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անաւրէն,
աւրէնսդիր,
աւրէնուսոյց,
աւրինական,
ապաւրինի,
յաւրինել
Մատենագիտություն
H. AG 510-511;
Աճ. ՀԱԲ 618
ԱՒՐԹԻ
(օրթի, օրթիւ, աւոթի, որթիւ, ռոթիւ, ուռթի, ուռթիւ)
«ուղղիղ կանգնեցէք (ուշադրութեամբ լսելու համար)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ὀρθοί
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 618
ԱՒՐՀՆ
(ուշ՝ -ի)
(օրհն)
«օրհնութիւն, բարեմաղթանք»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *āfrīnam
Աղբյուր՝ ավ. āfrīnāmi
Աղբյուր՝ պ. āfrīn
Աղբյուր՝ պ. āfarīn
Իրանական փոխառութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւրհնել,
աւրհնութիւն,
բազմաւրհնեալ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 620
ԱՓՐԱՆՏ
(օֆրանք, օֆռանդ, ռֆրանք)
«եկեղեցուն տրված նվեր»
Փոխառություն
Աղբյուր՝ հ. ֆրանս. ofrende
Մատենագիտություն
H. AG 390;
Աճ. ՀԱԲ 621
ԱՔՍԻՆՏՈՒ
«ասեղնագործ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. όξυντήρ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 621
ԱՔՍՈՒՆԱԿԱՆ
«ծիրանի, ծիրանագույն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. όξός
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 621
ԱՓԱՐԲԻՈՆ
(աբարբիոն, ափարբի, ափարբիի, աբարբի)
«իշակաթնուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. (a)farbiyūn, (a)farfiyūn < հուն. ευφόρβιον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 364
ԱՓԻՂԱՏՈՍ
(*ափիմդատոս)
«հոգաբարձու, տեսուչ, վերակացու»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. afimlātūs < հուն. έπιμελητής
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 364
ԱՓԻՄԵՌՆՈՍ
(ափիմեռնոս, ափիմեռոս)
«ամենօրյա (ջերմի, տենդի մասին)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. άφημερινός
Մատենագիտություն
H. AG 342, 517;
Աճ. ՀԱԲ 364
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։