Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՈՊՈԳՈՄՓԻՏ
(բոգոմփիտ)
«մի տեսակ խունկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Փոխառություն, բայց բուն աղբյուրը չի հավաստված։
ՈՌՆ
I
«պորտաքար, կամարի միջնաքար»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *persna- հիմքի հետ, որի իմաստը վերականգնում են «կրունկ, գարշապար», բայց որը կարող է մարմնի մասի լայն ըմբռնում ունենալ, նշանակել, օրինակ, «պորտ»։
ՈՐԿՈՐ
(-ոյ, ուշ՝ -ի, -ից)
«կերակրափող»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
բուն նախաձեւը որոշելու հարցում կան դժվարություններ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որկորեայ,
որկորամոլ,
որկորաժետ,
որկորաժետութիւն,
որկրամոլ,
որկրագահ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 582
ՈՐՈՆԵԼ
«փնտրել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ereu-
«որոնել, հետազոտել»
(անմիջական նախաձեւ՝ *orou-ne- (°))
Աճառյանը ժխտում է ձեւահնչույթային նկատառումով, բայց հմմտ. Jahukian, 1990, 12
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որոնողութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἐρεουνάω
«հարցնել, որոնել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 585;
Jahukian 12
ՉԱԳԱՐ
«հաճար»
Ստուգաբանություն (փոխառություն)
ՉԱՍՐՕՐ(Է)
«հնդկական մի ծառ»
Ստուգաբանություն (փոխառություն)
ՉԱՆԱՐԴԻ
(չանորդի)
«վատթար, անարժան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Բաղադրիչները հասկանալի են, բայց կարոտ մեկնաբանության։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
չանարդակ,
չանարդագուրդ,
չանարդատիպ
ՉՈՐ
ուշ՝ -ոյ, -ի, -ից
«չոր. լոկ, միայն, կոշտ, կարծր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ksoro-
«չոր»
հ.-ե. արմատ՝ *ker-
«այրել»
բայց *ksoro- «չոր» արմատից բխեցնել հնչիւնապէս խոցելի է, կասկածելի է նաեւ *ker- «այրել» արմատի հետ կապելը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
չորանալ,
չորաբեկ,
չորակեաց,
չորակեր,
չորուտ,
խորշակաչոր
Մատենագիտություն
H. AG 485;
Աճ. ՀԱԲ 630
Տե՛ս նաեւ
ՉՔ
(չքատակ, չքել, չքանալ, չքնաղ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Ծագում է չիք ձեւից, բայց պարզ չէ չքնաղ-ի կազմությունը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
չքատակ,
չքել,
չքանալ,
չքնաղ
ՊԱԽԱՐԱԿԵԼ
(պահարկել)
«պախարակել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Արմատը թերեւս փոխառություն է իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պախարականք,
պախարակութիւն,
անպախարակելի
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։