Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 60 / 430
ԳԱԹԱՅ
«մի տեսակ խմորեղեն, գաթա»
ԳԱՃ
(գ-գած-)
«հագնվելը, համակվելը»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ueg-
«հյուսել, գործել»
ուղղել *ueg- ըստ հայերենի տվյալների
արմատից. հմմտ. հ. հնդ. vāgurā «որոգայթ, ցանց», հ. իռլ. figim «հյուսում եմ», հ. անգլ. wacig «օղակ, թակարդ, որոգայթ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առհգած,
զգածումն,
զգածնուլ,
մթազգած,
բաւարազգած,
սգազգած,
սեւազգած
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդ.
vāgurā «որոգայթ, ցանց»
հ. իռլ.
figim «հյուսում եմ»
հ. անգլ.
wacig «օղակ, թակարդ, որոգայթ»
Մատենագիտություն
Աղայան, ԲՄՀ 49-50 (ճշտումով)
ԳԱՀ
I
(-ու, ոււ` նաեւ -ի, -ից, -ոյ)
«գահ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. (՞)
Աղբյուր՝ ավ. gaδu
Աղբյուր՝ հ. պ. gānu
Աղբյուր՝ պ. gāh
իրանական աղբյուրից. հմմտ. ավ. gaδu, հ. պ. gānu, պրթ., մ. պ. (ննբ), պ. gāh
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գահագլուխ,
գահակ,
գահերէց,
գահակալ,
գահոյք,
նախագահ,
յառաջագահ-ք,
բարձրագահ,
մեծագահ
Նոր՝
գահազուրկ, գահաժառանգ, գահընկեց
գահազուրկ, գահաժառանգ, գահընկեց
Մատենագիտություն
H. AG 125;
Աճ. ՀԱԲ 502;
Ջահ. ՀԼՊ 520
ԳԱՀ
IV
(թրք. «կռնակի վրայի ուռուցք, ուս, թիկնամեջ»)
«թոքացավ»
Ծագումն անհայտ է (՞)
ԳԱՀ-ԵԼ
(գեհ-ել, քահ-ել)
«խփել, զարկել, հրել, բոթել, խթել, սաստել»
Ծագումն անհայտ է (՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գահող
ԳԱՂ
«շատ»
(ԲՀ)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uel-
«սեղմել»
(անմիջական նախաձեւ՝ *ul-)
Եթե ճիշտ է ավանդված, ապա թերեւս հնդեւրոպական ծագում ունի:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
alia «ժողով»
հուն.
alis «բազմությամբ, բավականաչափ»
հ. սլավ.
velьmi «շատ, հույժ»
ԳԱՂԱԶ-ԵԼ
«կշտամբել. խոսքով կծել (?)»
Ծագումն անհայտ է (՞)
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է:
ԳԱՂԱ(Յ)
«կենդանի» կամ «խոսուն»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է (թերեւս)
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է (թերեւս հրեական ծագման հատուկ անվան մեկնությունից առնված):
ԳԱՂԱՏՈՍ
(-ի, -աց)
«քարտաշ, որմնադիր»
Փոխառություն
Աղբյուր՝ վրաց. galatozi (kalatozi)
«նույնիմաստ»
նույնիմաստ բառի հետ միասին ծագում է փոքրասիական գալերի (գալատների՝ կելտերի) անունից, որ պահպանվել է հուն. Alaiia երկրի եւ γαλατης «գալ, կելտ» անվանումների մեջ:
ԳԱՂԱՓԱՐ
««կաղապար, նախատիպ, օրինակ, պատկեր» (նոր՝ «հասկացություն»)»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *kal(a)pad
Աղբյուր՝ հուն. καλαποδιον
իրան. *kal(a)pad, հուն. καλαποδιον (կ > գ անցմամբ, որ տեղի չի ունեցել նույն ծագումն ունեցող կաղապար բառի մեջ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գաղափարել,
գաղափարութիւն,
նախագաղափար,
նախագաղափարել,
նախագաղափարութիւն,
գաղափարաբանութիւն
Նոր՝
գաղափարական, գաղափարակից, գաղափարանշան
գաղափարական, գաղափարակից, գաղափարանշան
Մատենագիտություն
H. AG 163, 354;
Աճ. ՀԱԲ 504
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։