Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԾՈՓՈՐ
I
(փռույգ, ֆրիզ (ճարտարապետական տերմին))
(ճարտարապետական տերմին)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
կազմված է ծոփ (ծոպ) արմատից՝ -որ վերջածանցով (ըստ Նորայր Բյուզանդացու)
ԿԱԶՄՈՐԷ
(կազմուրէ)
«փայլասենի»
Ստուգաբանություն (անստույգ)
Հավանաբար կազմված է ինչ-որ կազ- եւ մոր (տե՛ս) բաղադրիչներից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կազմորենի
Տե՛ս նաեւ
ԿԱԿՈՒՂ
(-ոյ)
«փափուկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gag-
«կլոր բան, գունդ»
եւ *-ul ածանց
հ.-ե. արմատ՝ *gel-
«գնդ(վ)ել, կլոր բան»
կրկնաւոր կազմութիւն
Կամ կրկնաւոր կազմութիւն (մամուլ, մամուռ տիպի), կամ ինչ-որ *կակ- արմատից -ուղ ածանցով կազմութիւն։ Երկու դէպքում էլ հնարաւոր է կապը «ուռչել, կլոր ուռուցք, կլոր» գաղափարի հետ, եւ պէտք է ենթադրել կամ հնդեւրոպական *gag- «կլոր բան, գունդ» եւ *-ul ածանց, կամ *gel- «գնդ(վ)ել, կլոր բան» արմատից կրկնաւոր կազմութիւն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կակղել,
կակղանալ,
կակղամիտ,
կակղոտ,
կակղութիւն,
կակղի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
cicel, cycel
«փոքր կարկանդակ»
հուն.
γαγγλία
«ուռուցք»
ԿԵՆԴԻՆՈՆ
««եղնուափայտ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ հունարեն κεντεω
«ծակել»
հունարեն κεντεω «ծակել» արմատից ինչ-որ աղավաղված բա՞ռ
Մատենագիտություն
ԲՀ None
ՄԱՇ(ԻԿ)
«(կրունկով) կոշիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Սխալ ստուգաբանությամբ կապվել է մաշ «մաշված կոշիկ» բառի հետ։ Վրացերեն mašia «կանացի կրունկով կոշիկ» բառի հետ միասին փոխառություն է ինչ-որ աղբյուրից (իրանական հնչյունաբանական -իկ վերջավորությամբ)։ Չուբինաշվիլին վրացական բառը համարում է արաբական, բայց այն չի հավաստվում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաշկար,
մաշկակար
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
mašia
«կանացի կրունկով կոշիկ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 260
ՄԼՆԱԿ
«փորձաքար»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
թերեւս բաղկացած է ինչ-որ *մլին կամ *մլուն անծանոթ հիմքից եւ -ակ վերջածանցից:
ՄՈՒԱԲ
««ժողով» (ԲՀ)»
Ստուգաբանություն ()
Թերեւս աստուածաշնչային Մովաբ հատուկ անունն է՝ ինչ-որ աղբիւրից առնուած մեկնաբանութեամբ:
ՄՈՒՍԱԲԵՐ
««մորենի» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ինչ-որ աղաւաղուած առաջին եւ -բեր երկրորդ բաղադրիչով բառ (ԲՀ-ում կայ նաեւ մաղաբեր «տերեւ»)։
ՅԱՊԱՒԵԼ
(ապաւել)
«հապավել, կրճատել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական apa
«հեռու»
ծագում է իրանական աղբյուրից՝ apa «հեռու» տարրը պարունակող ինչ-որ ձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յապաւանք,
յապաւումն
ՅԵՍԱՆ
(-ի, -ից, -աց)
(եսան)
«հեսան, սրոց»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
ինչ-որ *ek'-no- տիպի բարբառային ձեւից, որ գոյություն է ունեցել սկզբնային ձայնավորներով՝ *ak'-, *ok'- եւ առանց սկզբնային ձայնավորների k'-ով սկսվող արմատական ձեւերի կողքին
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յեսանասուր,
յեսանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
sang
«հեսան»
հմմտ. *k'o-no-, k'ə-no-
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։