Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 312 բառահոդված (էջ 6/32)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 150, սյունակ 1 Էջ 150
ԳԱՆՁԱՒՈՐ (-ի, -աց) «գանձապահ, գանձապետ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. ganjavar
հայ. գանձ-ի ազդեցութեամբ յ-ն ձ-ի փոխուած եւ հայ. -աւոր ածանցի ձեւն ստացած
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գանձաւորապետ
Մատենագիտություն
H. AG 126; Աճ. ՀԱԲ 518
Էջ 152, սյունակ 1 Էջ 152
ԳԱՐԻԿՊԵՏ «պարսկական պետական մի աստիճան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Աճառյանը (ՀԱԲ 1, 522) հնարավոր է համարում նույնացնել կողպետ բառի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 522
Էջ 153, սյունակ 1 Էջ 153
ԳԱՒԱՌ «տարածամաս՝ նահանգ, նահանգամաս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ghēu- «հորանջել, լայն բանալ, լայն բացվել» (անմիջական նախաձեւ՝ *ghāu-)
որ միացւում է *ghēu- «հորանջել, լայն բանալ, լայն բացւել» արմատի հետ (Pok. IEW 1, 449), բայց պէտք է առանձնացնել որպէս հայ-գերմանական զուգաբանութիւն (հմմտ. հ. վ. գ. gawi «երկիր, երկրամաս»)։ Անհաւանական է բխեցումը կովկասեան աղբիւրից՝ վրաց. gawari «տեսակ, ցեղ, ընտանիք»։ Անհաւանական է կապը նաեւ աւ. Gawe երկրանւան հետ, եթէ սա հնդեւրոպական յիշեալ արմատից չէ։ Որեւէ կապ ունի՞ արդեօք հայ. բառի հետ մ. պ. pargavār «շրջապատ, կողմ» բառը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գաւառակ, գաւառական, գաւառակողմն, գաւառակոյտ, գաւառապետ, գաւառապետութիւն, բարձրագաւառ, բնագաւառ, չարագաւառեայ, վերնագաւառ, ծայրագաւառ, գաւառաբարբառ, գաւառաբանութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
gawi
«երկիր, երկրամաս»
վրաց.
gawari
«տեսակ, ցեղ, ընտանիք» անհավանական է
Մատենագիտություն
Pok. IEW 449; Աճ. ՀԱԲ 527
Էջ 157, սյունակ 1 Էջ 157
ԳԵՐԱՆԴԻ «գերանդի, մանգաղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uer- «պտտել, ծռել» (անմիջական նախաձեւ՝ *uerŝnā-)
եթե կապ ունի գերան (*uerŝnā-) բառի կամ *uer- «պտտել, ծռել» արմատի հետ (հմմտ. հ. հնդկ. vrnta- «կոթ. ցողուն») (՞) (ըստ Պետերսոնի)։ քիչ հաւանական է բխեցումը *uer- «պատռել, ճեղքել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գերանդազէն, գերանդաբեր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
vrnta-
«կոթ. ցողուն»
Էջ 158, սյունակ 1 Էջ 158
ԳԶԻՐ II «գյուղապետի (տանուտերի օգնական)»
Ստուգաբանություն ()
Էջ 164, սյունակ 1 Էջ 164
ԳՄԲԵԹ (-ի, -աց) (գմբէթ, բրբ. գումբէթ, գումբէթ, կմբէթ, կմպետ, կմբէթ) «գմբէթ, շենքի գնդաձեւ վերնամաս» (ճարտարապետություն)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. gumbat
փոխատու լեզու՝ մ. պ. gmbat
փոխատու լեզու՝ պ. kunbad
փոխատու լեզու՝ պ. gunbad
փոխատու լեզու՝ ասոր. gubbāθā
Իրանական աղբյուրից. իրանական ձեւերը ծագում են ասորերենից:
Մատենագիտություն
H. AG 127; Աճ. ՀԱԲ 567
Էջ 164, սյունակ 1 Էջ 164
ԳՄԵԼ II «պառկեցնել» կամ «քնեցնել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Իմաստի սովորական մեկնությամբ պետք է ուղղել գամել։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 567
Տե՛ս նաեւ
Էջ 165, սյունակ 1 Էջ 165
ԳՈԴԻ (գօդի, գոթի) ««քոբոտ, ուրուկ» (բրբ. «թոյլ», «ծոյլ», «տկար»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Նմանությունը թյուրք. qotur «քոբ, քոբոտություն» բառի հետ պետք է համարել պատահական:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոդություն, գոդենոց, գոդատուն, գոդետուն, գոդեստան
Էջ 166, սյունակ 1 Էջ 166
ԳՈՀ «գոհ, գոհունակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *duš-gōh
իրանական ծագման վկայություն պետք է համարել դժգոհ ձեւը, որ հավանաբար բուն իրանական կազմություն է (*duš-gōh °)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոհանալ, գոհություն, գոհագողություն, դժգոհ, դժգոհիլ, գոհունակ, գոհունակություն, գոհացուցիչ, ինքնագոհ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 358
Էջ 170, սյունակ 1 Էջ 170
ԳՈՐՇ (գոշ) «մոխրագույն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gher- «փայլել (՞)» (անմիջական նախաձեւ՝ *ghor-s-)
հայ-գերմանական զուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գորշախայտ, գորշախարու, սեւագորշ, գորշասպիտակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
grāu
գ.
grau
անգլ.
grey
հ. վ. գ.
grīs
գ.
greis
«գորշ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 584