Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«չու» որոնման արդյունք՝ 289 բառահոդված · Էջ 6 / 29
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 135, սյունակ 1 Էջ 135
ԲՈՅՍԲՈՒՍԻԼ ««խառնակվել, խռովվել» (՞)»
Անստույգ (՞)
եթե կապ չունի բոյս բառի հետ, ապա թերեւս պետք է ուղղել, ինչպես կարծում է Աճառյանը (ՀԱԲ 1, 476), խոյսխուսիլ։
Մատենագիտություն
ՀԱԲ 476
Էջ 137, սյունակ 1 Էջ 137
ԲՈՒ (-ոյ) «բու (թռչուն)»
Բնաձայն
Բնաձայն կազմություն, որ հասնում է մինչեւ հնդեւրոպական շրջանը։ Առկա է նաեւ ոչ հնդեւրոպական լեզուներում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բուէճ, բուիճակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ. būm
հուն. βύας, βύξα
լատ. bubo «բվեճ»
Էջ 140, սյունակ 1 Էջ 140
ԲՈՒՌՆ II «բուռն, ուժգին, սաստիկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
կապ չունի բուռն «ձեռքի բուռ» բառի հետ եւ առանձնացված է մեր կողմից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. bhurni- «բուռն, սաստիկ, ուժգին»
հուն. φυρμός «իրարանցում»
ալբ. burme «լիահասուն»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 160
Էջ 147, սյունակ 1 Էջ 147
ԳԱՂՁՆ «գայլխոտ, գայլուկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uel- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *ul-g'h- կամ *ulgio- (*°)) ածականով
գաղձն-ը ածականով ընդհանուր հնդեւրոպական զուգահեռներ չունի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գաղձնաւոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. գել
հայ. գելուլ
հայ. գլել
հայ. գալար
հայ. գեղձ «պատատուկ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 506; Ջահ. ՀԼՊ 155
Էջ 149, սյունակ 1 Էջ 149
ԳԱՆԳԱԶ «հնչյուն, հնչում»
Բնաձայն
Էջ 150, սյունակ 1 Էջ 150
ԳԱՆԳԱՏ «տրտունջ, բողոք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ghan- «բերանը լայն բաց անել, հորանջել» կրկնավոր ձեւ
հ.-ե. արմատ՝ *ghan-u-
արմատից կազմված կրկնավոր ձեւ (կամ, թերեւս, *ghan-u-°)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գանգատիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. χαννω, χανυσσω «բաց բերանով խոսել» (ըստ Հեսիքիոսի)
հ. իռլ. gana «բաց անել, չուել, պահանջել, ձգտել, ցանկալ»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 150, սյունակ 1 Էջ 150
ԳԱՆՉ -ել (-իլ) «հնչյուն, ձայն»
Բնաձայն
Բնաձայն կազմութիւն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կանչութիւն, բացագանչութիւն, բացագանչումն, զանգագանչ, լուսնագանչ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 518
Էջ 153, սյունակ 1 Էջ 153
ԳԱՒԻԿ (բբ) «վիճ, քնար»
Ծագումն անհայտ է
Սխալ գրչութիւնից ենթադրւած բառ է՝ փոխանակ Գղաւկ հատուկ անւան՝ հուն Γλαύκος-ի դիմաց
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 528
Էջ 154, սյունակ 1 Էջ 154
ԳԵՀՈՆ (գոհոն, դեղհուկ, դեղակ) «մի թռչուն»
Ծագումն անհայտ է
Էջ 158, սյունակ 1 Էջ 158
ԳԵՐՄԱՍՏ -ի (գերամաստի) «ամրափայտ մի ծառ»
Անստույգ (թերեւս)
հայերեն բարբառային կազմություն՝ գարմիր մասրի (կարմիր մասուրի) կամ գիլի մասրի կապակցությունից. թյուրք. germešid ձեւը հավանաբար բնիկ չէ (թյուրքական այլ լեզուներում զուգահեռներ չունի)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 546