Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 96 բառահոդված (էջ 6/10)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 494, սյունակ 1 Էջ 494
ՃԾՈՏԵԼ «կողագնել, չորացնել» (բառգիրք հայոց)
Ստուգաբանություն (անստույգ)
արմատով բառ՝ -ոտ- ածանցով
Էջ 504, սյունակ 1 Էջ 504
ՄԱՃԱՌ «աղաջուր, աղած եւ չորացրած ձուկ, համեմունք» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Թերեւս կապ ունի մաճառակ եւ մաճար բառերի հետ
Տե՛ս նաեւ
Էջ 575, սյունակ 1 Էջ 575
ՆՔԹԵԼ «քաղցից նուաղել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թերեւս նոյնարմատ է նքողիլ «քաղցից չորանալ» բայի հետ։
Տե՛ս նաեւ
Էջ 575, սյունակ 1 Էջ 575
ՆՔՈՂԻԼ «քաղցից չորանալ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թերեւս նոյնարմատ է նքթել «քաղցից նուաղել» բայի հետ։
Տե՛ս նաեւ
Էջ 580, սյունակ 1 Էջ 580
ՇԱՄՏ-ՈՒԹԻՒՆ «չորրորդապետություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
Բաղադրություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շամշպետ
Էջ 605, սյունակ 1 Էջ 605
ՈՍՏԻՆ (ոստան) «անջրդի, չոր, ցամաք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *as- «վառ(վ)ել» (անմիջական նախաձեւ՝ *ozd- (*azd- ի կողքին))
Կասկածելի է դարձնում հ.-ե. *a-ի դիմաց *o-ի առկայությունը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոստնական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 571
Տե՛ս նաեւ
Էջ 605, սյունակ 1 Էջ 605
ՈՏՆ -ին, -ամբ, ոտք, -ից «ոտք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pod- «ոտք» (անմիջական նախաձեւ՝ *pod-m-) *pod-/pəd- արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոտնակապ, ոտնակապել, ոտնառ, ոտնատեղի, ոտանաւոր, հետիոտն, անոտք, լեռնոտեայք, անոտեայ, քարըմբռոտել, ոտնաձայն, խոչընդոտն, ճիոտն, արագոտն, եղնոտն, բազմանոտանի, չորքոտանի, երկոտանի, երեքոտանի, եռոտանի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
pad
ավ.
paθ-
հուն.
πούς (սեռ. ποδός)
գոթ.
fōtus
խեթ.
pata-
«ոտք»
Մատենագիտություն
H. AG 482; Աճ. ՀԱԲ 573-574
Էջ 608, սյունակ 1 Էջ 608
ՈՐՈՆ «չոր»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որոնալ
Էջ 613, սյունակ 1 Էջ 613
ՉԻՐ «չիր, չորացրած պտուղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Չոր բառի ձայնդարձային ձեւ:
Տե՛ս նաեւ
Էջ 613, սյունակ 1 Էջ 613
ՉՈՐ ուշ՝ -ոյ, -ի, -ից «չոր. լոկ, միայն, կոշտ, կարծր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ksoro- «չոր»
հ.-ե. արմատ՝ *ker- «այրել»
բայց *ksoro- «չոր» արմատից բխեցնել հնչիւնապէս խոցելի է, կասկածելի է նաեւ *ker- «այրել» արմատի հետ կապելը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
չորանալ, չորաբեկ, չորակեաց, չորակեր, չորուտ, խորշակաչոր
Մատենագիտություն
H. AG 485; Աճ. ՀԱԲ 630
Տե՛ս նաեւ