Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԽՈՐՀ
(խոհ), ուշ՝ -ոյ, -ի, -ից
«խոհ, մտածմունք, խորհուրդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան.
հաւանաբար իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոր(հ)իլ,
խորհուրդ,
խորհրդանի,
խորհրդաբար,
խորհրդածութիւն,
խորհրդակալ,
խորհրդական,
խորհրդակից,
խոհական,
խոհականութիւն,
խոհեմ,
խոհուն,
մտախո(ր)հ,
համախորհ,
իրաւախո(ր)հ,
բարեխորհել,
բարեխորհուրդ,
երկխորհուրդ,
լայնախորհուրդ,
անխոհ,
ողջախոհ,
ողջախոհութիւն,
բղջախոհ,
համախոհ
ԿԱՀ
(-ու, -ի, -ից)
«գործիք, կարասի, գոյք»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *kʷer-
«անել, կերտել, ձեւաւորել»
փոխատու լեզու՝ իրանական *karh, *karθra
հնդեւրոպական *kʷer- «անել, կերտել, ձեւաւորել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կահակալ,
կահավար,
կահակիր,
կահաւորութիւն,
կահել,
կահամուտ,
կահաւորել,
կահկարասի,
կահավաճառ,
կահագործութիւն,
կահոյք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. (< իրան.)
կերտել
հայ.
ճար
հայ.
ճարտար
ԿԱՄԱՀԵԼ
(կամահարել)
««քամահել, քամահրել» (ԲՀ` նաեւ «արտահարել», «կա(բ)բահարել», «հարբահարել»)»
Ստուգաբանություն (փոխառություն)
բուն աղբյուրը չի հավաստված
Տե՛ս նաեւ
ԿԱՊ
I
(-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -ից, -աց)
«կապ, վանն, կախարդանք, տտիպ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ghabh-
«բռնել, վերցնել»
(անմիջական նախաձեւ՝ *kap-)
հնարավոր տարբերակիչ
հնդեւրոպական` *ghabh- «բռնել, վերցնել» արմատի (կա նաեւ *gabh-) հնարավոր տարբերակիչ` *kap- համիմաստ արմատի կողքին։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կապել,
կապակցել,
կապանք,
կապարան,
կապանարան,
կապան,
կապակոշի,
կապակոտոր,
բազմակապ,
երկաթակապ,
բադակապ,
լեզուակապ,
ծնկակապ,
շաղկապել,
շղթայակապ,
կամարակապ,
հոյակապ,
կապնդեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
habēnā
«փոկ, սանձ»
habeō «պահել»
գալլոռոմ.
*gabella
«խուրձ, փայտերի կապոց»
ԿԱՏԱԳԱՀԵԼ
(ԲՀ՝ նաեւ կատահակել)
«կազդուրուել» կամ «քաջալերուել»
Ստուգաբանություն (անստույգ)
Անստոյգ բառ։ Ծագումն անհայտ է։
ԿԵՂԾ
«կեղծ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kelg-
«ոլորվել, գալարվել. նենգություն, կեղծիք»
կ/խ հերթագայությամբ
բնիկ հնդեւրոպական, որ կ/խ հերթագայությամբ (հմմտ. տկեղտ ծ/տխեղտ) կապված է հնդեւրոպական *kelg- «ոլորվել, գալարվել. նենգություն, կեղծիք» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կեղծիք,
կեղծավոր,
կեղծավորակից,
կեղծավորիլ,
կեղծատրություն,
անկեղծավոր,
անկեղծիկ,
տկեղծ,
տգեղծ,
տկեղտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. իռլ.
celg
«նենգություն, խորամանկություն, դավաճանություն»
հ. անգլ.
hylc
«ծռում, ոլորք»
լեհ.
chołgać się
«սողալ, սահել, քարշ գալ»
Մատենագիտություն
Pok. IEW 554
Տե՛ս նաեւ
ԿՈՂՄՆԵԼ
«կռահել, ենթադրել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԿՌԱՀԵԼ
«կռահել, գլխի ընկնել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություն (նոր)՝ կռահում: Փոխառություն իրանական աղբյուրի՞ց
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կռահում
ՀԱԿԱՏԵԼ
«մտածել, խորհել, պարուրել»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է (հավանաբար կապ չունի հակ արմատի հետ)
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։