Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԿԱՏՍ
(-ի, -ից)
«ակոս, վարի ժամանակ խոփի առաջացրած երկարավուն փոս»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թերեւս փոխառություն որեւէ հնդեւրոպական centum տիպի լեզվից՝ *ag- «քշել, տանել» (հայ. ած-) արմատից, որտեղից՝ խեթ. aggala, հ. հուն. αὖλαξ «ակոս»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ակասաբեկ,
ակասաձեւ,
ակասաձիգ,
ակասել,
ակասախոտ,
ակոսատր
Զուգաբանություններ այլ լեզուներում
խեթ.
aggala
հ. հուն.
αὖλαξ
«ակոս»
ԱԿՆԹԵԼ
(բբ)
«կրթել» կամ «սկրդել, սահել»
(բարբառային)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԱԿՆՃԻՌ
(աճիտ, ակճիտ), (յակճիռս կալ «ոտքի մատներին կանգնելով ուշադիր լսել» կապակցության մեջ)
«ոտքի մատներին կանգնելով ուշադիր լսել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԱԿՈՒԹ
(բրբ. «փոքր թոնիր»)
«վառարան, օջախ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *egnis- / *ognis- «կրակ» նախաձեւի հետ:
ԱԿՈՒՄԲ
(-ի, -ից)
«նստելու տեղ, հավաք, հավաքույթ, ժողով, բազմություն, հանդես, ճաշկերույթ, նստատեղ եւ ուտելիք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ակմբահոյլ,
ակմբիլ,
եռակմբաբանոց,
բազմակմբանոց
ԱԿՈՒՐ
«բրիչ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԱԿՈՒՌ
«գիհի սովորական, ձխնի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԱԿՈՒՌԿ
«կառչում, ընդդիմություն, կռիվ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
թերեւս կապված է կռիւ «կռիվ, կառչելու տեղ» բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առակուռկ,
առակռունք,
ակռկիլ
ԱԿՏՈՆ
«կտտկենի, բանբրվենի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ακτέος
փոխատու լեզու՝ հուն. ακτεα
արհեստական՝ նորակերտում. Աճառյանը (ՀԱԲ 1, 111) «մեկնում է «մի տեսակ ծառի ծաղիկ» առանց հուն. աղբյուրը նշելու»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 111
ԱԿՐԿԱՐՀԱՅ
(ակիրկարհա, ակիկահրայ, ախրկարհա)
«բարդածաղկավորների ընտանիքին պատկանող բազմամյա մի բույս»
(բուսաբանություն)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. ‘āqir qarhā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 111
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։