Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Ժ(Ը)ԺԱՆ
«խոխով, կալչան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. žažān
«ուղտափուշ (հոգնակի)»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 229
ԻՍԿԻՆՈՍ
(իսկենիոս, իսքենիոս)
««սուրբ» (ԲՀ)»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ձեւով թւում է հունական, բայց այդպիսի բառ հունարենում չկա
ԽԱԹՈՒՆ
«տիկին, թագուհի, իշխանուհի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արեւել. թրք. xatun
«ազնվականուհի»
փոխատու լեզու՝ յակուտ. xotun, xatən
«տիրուհի, տանտիկին»
Մատենագիտություն
H. AG 159;
Աճ. ՀԱԲ 312
ԽԱԼԿԻՆ
«կաթսայ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. xalqin
փոխատու լեզու՝ հուն. χαλκίον
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խալկնճակ,
անխալկին
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 315
ԽԱՅԾ
«բիծ, բծավոր, փոքր տեղ, մի փոքր, պատառ, կտոր, խայծ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *khaidio-
«լուսավոր, պայծառ»
(անմիջական նախաձեւ՝ *(s)kāi-d/t-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խայծոտ,
խայծութիւն,
խայծիլ,
խայծուած,
խայծող,
խայծողիկ,
խայծկեր,
խայծաղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kētá-
«նշան»
հ. իսլ.
heið
«պայծառ երկինք»
հ. վ. գ.
heitar
«պայծառ, պարզ. զվարթ»
լիտվ.
skaidrùs
«լուսավոր. պարզ»
հայ.
խայտ
«խատուտիկ, պիսակավոր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 325
ԽԱՆԴ
«տեր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. havand
Աճառյանը (ՀԱԲ 2, 350) բացատրում է «տիկին» եւ հանում պ. hānvāda ձեւից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 350
ԽԻԶԱՆ
«պանդուխտ. փախստական. (բրբ.) հյուրընկալվող անձ, կին, ընտանիք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. xīzān
որտեղից` վրաց. xizani «փախստական»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
xizani
«փախստական»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 363
ԽՂԱԹ
«կին, ամուսնացած կին»
Ստուգաբանություն (փոխառություն)
ԽՐՈՒԿ
II
«կինաբարիս, կարմիր ներկ»
Ստուգաբանություն (բնաձայն)
խրուկ բուսանվան հետ շփոթելու արդյունք։
ԾԱՒ
(ծաւիր, ծաւիկ)
«ծովաչյա, կապուտաչյա, կապույտ»
Ստուգաբանություն (անստույգ)
ծով բառի ձայնդարձային եւ -ի ածանցով ձեւ: Ավելի քիչ հավանական է արմատը փոխառություն համարել հյուսիսկովկասյան «երկինք» նշանակող բառերից (հմմտ. լեզզ., դարգ. ccaw):
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։