Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 406 բառահոդված (էջ 6/41)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 119, սյունակ 1 Էջ 119
ԲԱՍԻԼԻԿ (բարսիլիկ) «զարկերակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. βασιλικός
թերեւս արաբերենի միջնորդությամբ (>արաբ.°)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 415
Էջ 120, սյունակ 1 Էջ 120
ԲԱՐԲԱՐԵԼ «ժամանակ չունենալ, չկարողանալ մի բան անել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրութիւն (բրբ.)` բարբարական` «աստանդական, դատարկ» (՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բարբարական
Էջ 121, սյունակ 1 Էջ 121
ԲԱՐԻՍՐԻԼ «գայթակղվել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
թերեւս պարսկերենից
Էջ 121, սյունակ 1 Էջ 121
ԲԱՐԿԺԱՏ (բարզժատ, բարզատ, փէժատ) «մի տեսակ խեժ, անգուժատ, քաղբան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պարսկերեն *bargazhat
(bārzad-ի կողքին)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 425
Տե՛ս նաեւ
Էջ 128, սյունակ 1 Էջ 128
ԲԻԲ (-ի, -աց) «աչքի բիբ, ակնակապիճ»
Ստուգաբանություն (բնաձայն)
Պատկերավոր-արտահայտչական, հավանաբար, մանկական կազմություն (հմմտ. բրբ. բիբ, պիպիկ, փիփի), որ իբրեւ այդպիսին կարելի է համեմատել (ըստ Պետերսոնի) հ. հնդկ. bimba «սկավառակ, գնդակ», պ. bubuk «բիբ», հուն. βέμβιξ «հոլ», լիտվ. bybis, bibus «պորտ» տիպի բառերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բբջ(ջ)իլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
bimba
«սկավառակ, գնդակ»
պ.
bubuk
«բիբ»
հուն.
βέμβιξ
«հոլ»
լիտվ.
bybis, bibus
«պորտ»
Էջ 130, սյունակ 1 Էջ 130
ԲԼՈՒՐ -ոյ (ուշ՝ -ի, -ից, -եր) «բլուր, բարձունք» (աշխարհագրական)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhel- «փչել, ուռցնել, բխել» (անմիջական նախաձեւ՝ *bhlō-ro-)
Բնիկ հնդեւրոպական՝ *bhlō-ro-` *bhel- «փչել, ուռցնել, բխել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բլրացի, բլրածեւ, բլրակ, բլրակերպ, հողաբլուր, անտառաբլուր, հանդիպաբլուր, բլրակաձեւ, բլրանման
Զուգաբանություններ այլ լեզուներում
կիմր.
bāl
«բարձունք, գագաթ»
հ. իռլ.
bali
«բարձունք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 455
Էջ 131, սյունակ 1 Էջ 131
ԲՆԴՈՐ (-փնդոր) «խառն»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *bhendh- «կապել»
կազմուած է առանձին չգործածուած *բնդ- արմատից եւ -որ անձանցից։ բնդ-ը կարո՞ղ է արդյոք կապված լինել հնդեւրոպական *bhendh- «կապել» բայի հետ՝ իմաստային յուրահատուկ զարգացմամբ. սրանից թերեւս տարբեր է բրբ. բնդել, «մի կերպ կարել» բայը, որից՝ բնդորել, բնդբնդորել (բնդմնդորիլ) եւ որը թերեւս նույնպես կապված է *bhendh-ի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բնդորել, անբնդոր, խառնափնդոր, խառնաբնդորապէս, խառնաբնդորել
Էջ 132, սյունակ 1 Էջ 132
ԲՈԼՈՃ II (բողոճ, պոլոճ, պողոճ, բլոճ, պլոճ, բղոճ, բոլոճճ, բոլո, պոլո (պոլոճ ձեւով գրի է առնվել 18-րդ դարում) «միջատ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhel- «փայլել» (անմիջական նախաձեւ՝ *bholodio-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *bholodio- ` *bhel- «փայլել» արմատից, որից ծագում են նաեւ կենդանական անուններ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
fuliea
«սեւ փարփար, կերկեր»
լատ.
fulix
«սեւ փարփար, կերկեր»
հ. վ. գ.
beliha
«սեւ փարփար, կերկեր»
Էջ 133, սյունակ 1 Էջ 133
ԲՈՀ I (բոխ-) «լորձունք, թուք (՞)»
Ստուգաբանություն (բնաձայն)
Պատկերաւոր-բնաձայնական կազմութիւն: Հաւանաբար սրա հետ նոյնն է ԲՀ-ի բոհ «նիւթ կամ բոռ» (ուղղելի է «հիւթ կամ թուք») բառը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոհբոհել, բոհբոխել
Էջ 136, սյունակ 1 Էջ 136
ԲՈՏՈՏ «ճիճու, որդ, փայտի ցեց»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. beltitā «փայտի որդ»
Փոխառութիւն սեմական աղբիւրից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոտոտակեր, բոտոտակերեալ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 474