Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 253 բառահոդված (էջ 6/26)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 129, սյունակ 1 Էջ 129
ԲԻԾ (-ի, -ից, -աց) «մաշկի արատ, նշան, կեղտ. բշտիկ, արատ, պակասութիւն, վէճ, վէճի նիւթ, կեղտոտ, պիղծ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bheid- «ճեղքել» (անմիջական նախաձեւ՝ *bhidio- (կամ *bhid-s-))
Թերեւս բնիկ հնդեւրոպական` *bhidio- (կամ *bhid-s-)` *bheid- «ճեղքել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բծել, բծկան, բծկանութիւն, բծամիտ, բծաւոր, անբիծ, ամբիծ, անբծութիւն, ամբծութիւն, բազմաբիծ, խժբիծ, խժբժել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
bhinádmi
«ճեղքում եմ, պոկում եմ, կոտրում եմ»
հ. հնդկ.
bhidā
«խզում, խզուածք, ճեղք, պատռուածք»
հ. հնդկ.
bhidyā
«քայքայում»
լատ.
findō
«ճեղքել»
լատ.
fissam fissūra
«ճեղք»
գոթ.
beitan
«կծել»
հ. վ. գերմ.
bizzo, bizza
«կտոր, սեպ»
Էջ 132, սյունակ 1 Էջ 132
ԲՇԽՈՒՆ (*փշխուն*) «եկեղեցում գործածվող ասեղնագործ դաստառակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. pīš «առջեւ»
փոխատու լեզու՝ պ. xun (xān) «սփռոց»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 458
Էջ 133, սյունակ 1 Էջ 133
ԲՈԿԵՂ ««մի տեսակ կլորակ հաց» (բբբ. բոկ «այրուած խորիզ»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhe- «տաքացնել, խորովել, բովել» (անմիջական նախաձեւ՝ *bhog-) *g- աճականով, *bhōg- ձեւի տարբերակն է
Հազիվ թե կապ ունենա փռյուգ. bekos «հաց» բառի հետ, որ «հացի կտոր» իմաստով հատկացվում է *bhe(n)g- «ջարդել» արմատին, որից՝ հայ. բեկանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
φώγω
«խորովել, տապակել»
հ. անգլ.
bacan
անգլ.
bake
«եփել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 463
Տե՛ս նաեւ
Էջ 136, սյունակ 1 Էջ 136
ԲՈՎՃԱՅՔ (բովաճառ) «խնկեղէն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. bōy vačarak «խունկ, օծանելիք»
Փոխառութիւն իրանական աղբիւրից։
Էջ 137, սյունակ 1 Էջ 137
ԲՈՐԲՈՐԻԱՆՈՍ (բորբորիտոնն, բորբորիտոս, բորբիոս, բորբորիտ, բորբիանոս, սխալով` բարբարիանոս) ««բորբորիտյան աղանդավոր, վավաշոտ, պղծասեր, կեղտոտ», բորբորիտոնն «տիղմ» (ԲՀ)» (կրոն.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. Βορβοριανός «հգն. Βορβοριανοι»
փոխատու լեզու՝ հուն. Βορβοριτης «հգն. Βορβοριται»
Բառախաղով կապվել է Βόρβορος «ցեխ, աղբ, կեղտ» բառին։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 477
Էջ 140, սյունակ 1 Էջ 140
ԲՈՒՏ II «եկեղեցական վերատեսուչ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. bud
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 487-488
Էջ 146, սյունակ 1 Էջ 146
ԳԱՀՏԱԿ «խնկեղեգ»
Ստուգաբանություն ()
Կազմված է գահ (ավանդված գահ համանուններից որեւէ մեկը) + տակ «արմատ» բառերից:
Էջ 149, սյունակ 1 Էջ 149
ԳԱՅՌ I (գառ, գեռ, գոռ), -ի, -ից «ցեխ, տիղմ, աղբ, կեղտ, փսխուք, փսխունք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(a)uer- «ջուր, անձրեւ, գետ» (անմիջական նախաձեւ՝ *ursii- (*uerio-))
Արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գայռիլ, գառալիր, գայռ(ան)ոց, գեռաթաթախ, զգայռ(-ի), զգառ, զգեռ, զգայռն, զգառիլ, զգայռութիւն, զգայռումն, անզգայռել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
var, vari
«ջուր»
ավ.
var-
«անձրեւ»
ալբ.
hur-dhe
«ջրափոս, ճահիճ»
կիմր.
gwer
«ճրագու»
լատ.
urina
«մեզ»
հ. իռլ.
vari
«հեղուկ, ջուր»
Մատենագիտություն
Pok. IEW 80; Ջահ. ՀԼՊ 114
Էջ 150, սյունակ 1 Էջ 150
ԳԱՆԳՈ «եկեղեցու սեղան (՞)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ: Անհավանական է նույնացումը պափլագոնիական Γαγγραί քաղաքանվան հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 516
Էջ 150, սյունակ 1 Էջ 150
ԳԱՆՁ II «եկեղեցական երգատեսակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. ganj
հայկական գանձ բառի ձեւն ստացած
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գանձարան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 517