Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՄԱՆԿ
(-ի, -աց)
(ՄԱՆԿ/Գ)
«նենգություն, խորամանկություն. խորամանկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *meng-
(անմիջական նախաձեւ՝ *mng-)
փոխատու լեզու՝ պ. mang
«նենգություն, խորամանկություն»
Հաւանական փոխառութիւն իրանական աղբիւրից: Մանկ-ը կարող էր ինքնուրոյն կերպով գալ հնդեւրոպական *mng-ից (*meng-, որտեղից իրան. mang-ը) եւ բաղարկվել իրանական ծագման մանգ-ի հետ, եթե ռնգայինից հետո գ/կ-ի սովորական տատանում չէ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մանկաւոր,
մանկաւորել,
մանկաւորապէս,
անմանկ,
խորամանկ,
խորամանկել,
չարամանկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
mang
«նենգություն, խորամանկություն»
Մատենագիտություն
H. AG 191, 513;
Աճ. ՀԱԲ 254
ՇԱՃԵԼ
«կեղծել, ձեւացնել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ
ՇՈՂՈՔՈՐԹ
(շողոաթորթ, շողոքորդ)
«կեղծաւոր, քծնող»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kel-
«գայթակղեցնել, խաբել, շողոքորթել»
(անմիջական նախաձեւ՝ *skholo-)
*s-ով եւ կարճ ձայնաւորով ձեւից (*skholo->շողո-)
Առաջին մասը շողոմ-ի հետ միասին կարող է գալ հնդեւրոպական արմատից: Բայց ի՞նչ է -քորթ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շողոքորթել,
շողոքորթանք,
շողոքորթութիւն
Տե՛ս նաեւ
ՊԱՅՏ
-ի, -ից
«պայտ»
Ստուգաբանություն (անստույգ)
առանձնացված է պայտար բառի պայտ+ար կեղծ ստուգաբանությամբ
ՊԱՐԶ
(-ոյ, ուշ՝ -ի, -ից)
«պարզ, մաքուր, անկեղծ, հասկանալի, միատարր, ոչ բաղադրյալ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *parz
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարզել,
պարզախոս,
պարզական,
պարզամիտ,
պարզուտ,
պարզուած,
քաղցրապարզ,
պարզաբանութիւն,
պարզասէր,
պարզասիրութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
մանիք. պհլ.
parūd
«զտված, մաքրված»
պ.
pālūdan
«քամել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 60;
Bailey, DKS 189;
Ջահ. ՀԼՊ 541
ՊՕՍՊՕՍՈՂ
«կեղծավոր, խաբեբա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբերենից basbasa
«պոչ խաղացնել»
Եթե կապ չունի պոսել բայի հետ (գրության տարբերությամբ), ապա, ինչպես կարծում է Աճառյանը (ՀԱԲ 4, 117), «պոչ խաղացնել»
Մատենագիտություն
ՀԱԲ 117
Տե՛ս նաեւ
ՋՈՔ
«կեղծ դանձլամեր»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՍՈՒՏ
(-ո, ուշ՝ -ի)
«սուտ, կեղծ, ստություն, կեղծիք, սուտ տեղը, ստորեն, կեղծորեն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *psudo-
«սուտ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստել,
սոտակ,
սուտակասպաս,
ստապատում,
ստաբան,
ստախոս,
երդմնասուտ,
սուտմուտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ψεύδος
«սուտ»
հայ-հունական զուգաբանություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 253
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։