Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 310 բառահոդված (էջ 6/31)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 133, սյունակ 1 Էջ 133
ԲՈՒՍՈՒԽՃ «խրտուիլակ, երեւակայական էակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հանդիպում է ընկիճեալ բառի բացատրութեան մէջ՝ բոխոյ խիճ եւ բոխոյ խէժ տարբերակներով (ԲՀ)
Էջ 136, սյունակ 1 Էջ 136
ԲՈՍՈՐ -այ «արիւն, արնագոյն, արնակարմիր, կարմիր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. βοσόρ
փոխատու լեզու՝ եբր. bāsərā
քաղաքանուն, որ հայ հեղինակների մեկնաբանութեամբ եւ բարկութեամբ` «...կարմրութիւն ձորձոց իւրոց ի Բոսորայ», ստացել է նշուած իմաստները։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոսորաբուխ, բոսորած, բոսորակայլակ, բոսորային, բոսորատիպ, բոսորերանգեան, բոսորագեղ, բոսորագոյն, բոսորաներկ, բոսորավառ, բոսորափայլ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 473
Էջ 136, սյունակ 1 Էջ 136
ԲՈՐ «բոր (հիւանդութիւն), բորոտութիւն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bher- «ծակել, կտրել, ճեղքել» (անմիջական նախաձեւ՝ *bhor-)
փոխատու լեզու՝ սողդ. βr'wk'
Թերեւս բնիկ հնդեւրոպական` *bhor- *bher- «ծակել, կտրել, ճեղքել» արմատից։ ավելի հաւաստի է համարում բխեցնել իրանական աղբիւրից` իբրեւ վկայութիւն բերելով սողդ. βr'wk' բառը` ըստ Գոբյոյի։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բորոտ, բորոտութիւն, բորոտիլ, բորոտանալ, բորութիւն, քած բոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
bhárvati
«կրծում է, ծամում է, ճարակում է»
հայ.
բիր
հուն.
*φάρω
«ճեղքել, մանրել»
լատ.
forō
«ծակել»
լատ.
feriō
«խփել, հրել, ծակել, ճեղքել»
լիտվ.
berrt
«սրորել» իմաստի համար` հմմտ. լատ. scabō «քերել» եւ scabies «բոր, քոս»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 475
Էջ 137, սյունակ 1 Էջ 137
ԲՈՐԲ «այրում, բորբոքում, եռում, եռանդ. հորդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bher- «հուզվել, բորբոքվել, եռալ» (անմիջական նախաձեւ՝ *bho-bhro-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բորբոք, բորբոքել, բորբոքախառն, խաւարաբորբ, յորդաբորբ, լուսաբորբ, հրաբորբոք, կայծակնաբորբոք, ջահաբորբոք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
bhrati
«շարժվում է, ցնցվում է թայտում է»
լատ.
ferveo
«եռալ, եփել»
հայ.
բուռն
«սաստիկ» թերեւս նաեւ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 476; Ջահ. ՀԼՊ 116
Էջ 139, սյունակ 1 Էջ 139
ԲՈՒՇՏ (-ոյ) «միջափամփուշտ, պալար, ուռուցք, բշտիկ, պղպջակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *beu- «ուռչել» (անմիջական նախաձեւ՝ *b(h)(e)u-) ոչ լիովին պարզ -շտ տարրով
ոչ լիովին պարզ -շտ տարրով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաղարբուշտ, փաղարբուշտ, փալարբուշտ, բշտիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
բոյն, բոյլ
*bh-ով
հուն.
φοα
«բշտիկ, ցան» *bh-ով
հայ.
պոյտն
*b-ով
հուն.
βύβα, βονβῶν
«աճուկ, աճուկային ուռուցք» *b-ով
լիտվ.
bubsėti
մ. ն. գ.
bulbeln
«պղպջալ, պղպջակներ արձակել»
Տե՛ս նաեւ
Էջ 143, սյունակ 1 Էջ 143
ԳԱ (բրբ. գո-) «գալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uadh- «քայլել, գնալ» (անմիջական նախաձեւ՝ *uadh-mi) dh-ի անկմամբ
Աճառյանը (ՀԱԲ 1, 500) *dh-ն համարում է աճական եւ գտնում, որ հայերենը պահպանել է մաքուր արմատ, սակայն նրա բերած խեթ. wai- «գալ» զուգահեռը հետազոտողները ավելի հակված են դիտելու որպես բաղադրյալ կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գալուստ, արեւագալ, զգալ, զգայուն, զգաստ, զգաւն, ապագայ, անգայ, բացագայայլ, յառաջագայայլ, շրջագայայլ, պարագայայլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
vadō
«գնալ, ուղեւորվել»
հ. անգլ.
wadan
«ճանապարհորդել, առաջանալ, ծանծաղուտով անցնել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 500
Էջ 147, սյունակ 1 Էջ 147
ԳԱՂՏ «գաղտնի»