Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 132 բառահոդված (էջ 6/14)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 288, սյունակ 1 Էջ 288
ԻՐՄԽՈՆՆԵԼ (իրս խառնեալ՝ ՀԱԲ) «խաշտեալ, խառնեալ» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Բացատրվող կապակցութիւնը եւ բացատրութիւնը աղավաղված են՝ հանդես գալով տարբեր ձեւերով։ Բոլոր դեպքերում էլ պետք է հանել արմատական բառերի շարքից։
Էջ 293, սյունակ 1 Էջ 293
ԼԱՌ (լոռ, լոր, լռոն) «ջրիմուռ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
կամ մերձիմաստ այլ արմատ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լաւռաբոյս, լաւռամարգ, լաւռաւէտ, լաւռամրգի
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
lustrum
«ճահիճ, ճահճուտ, մորուտ»
հուն.
λυθρον
«արիւնախառն ցեխ»
լիտվ.
lutynas
«ջրափոս, ճահիճ»
Մատենագիտություն
Pok. IEW 601; Աճ. ՀԱԲ 270
Էջ 293, սյունակ 1 Էջ 293
ԼԵԶՈՒ (-ի, -աց, ուշ՝ նաեւ -ոյ) «լեզու (երկու իմաստով էլ)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dnģ'huā- «լեզու» նախաձեւերի խառնուրդով
հ.-ե. արմատ՝ *leiģ'h- «լիզել» նախաձեւերի խառնուրդով
առաջինի համար հմմտ. հ. հնդկ. jihvā, ավ. hizvā, հ. լատ. dingua, լատ. lingua, հ. իռլ. teng, գոթ. tuggo
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լեզուային, բանձրալեզու, լեզուանի, երկլեզու, լեզուանութիւն, նորալեզուաբան, լեզուատ, լեզուաբանութիւն, լեզուակ, լեզուագէտ, լեզուագար, լեզուագիտութիւն, լեզուագարիլ, լեզուագիտական, միալեզու, երեքլեզուեան, բազմալեզու, երկլեզուեան, բոցալեզու, զառնալեզու, ծանրալեզու, համալեզու
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
jihvā
ավ.
hizvā
հ. լատ.
dingua
լատ.
lingua
հ. իռլ.
teng
գոթ.
tuggo
Մատենագիտություն
H. AG 452; Աճ. ՀԱԲ 272
Էջ 294, սյունակ 1 Էջ 294
ԼԵՂ(Ի) (ի) (ղեղի) «մաղձ, լեղի, դառը»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրութիւններ՝ լեղահամ (լեղեհամ), լեղախառն, լեղութիւն. ղեղաման, ղեղաւոր, մեծալեղի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լեղահամ, լեղեհամ, լեղախառն, լեղութիւն, ղեղաման, ղեղաւոր, մեծալեղի
Էջ 308, սյունակ 1 Էջ 308
ԽԱԺՈՒԺ II «յուղի եւ կաթի խառնուրդ» (բրբ.)
Ստուգաբանություն (անստույգ)
խաժ «?» բառի կրկնավոր ձե՞ւ
Էջ 313, սյունակ 1 Էջ 313
ԽԱՂՏԵԼ «կցել, հոդել»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *kol(ē)i- «սոսինձ» *k/kh անցմամբ
կապ ունենա հնդեւրոպական *kol(ē)i- «սոսինձ» հիմքի հետ` *k/kh անցմամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խառնախաղտել, խաղտախառնք
Էջ 318, սյունակ 1 Էջ 318
ԽԱՌ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «ոլորել, ծռել» (անմիջական նախաձեւ՝ *khr- (*khror-, *khər-))
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խառամանել, խառոմանել, խառնամանել, խառան, խառնել, խառնածիգ, խառիսախոտ, խառատել, խառատումն, խառել, միգախառն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
κυριος
«ծուռ»
հուն.
κορωνος
«ծուռ, ոլոր»
լատ.
curvus
«ծուռ, ոլոր»
ռուս.
сорточки
«պպզած»
Էջ 318, սյունակ 1 Էջ 318
ԽԱՌՆ (-ի, -ից) «խառն, անմիատարր, խառնակ, պիղծ, միասին, (հգն.) զուգավորություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ խեթ. harna «շարժել, խառնել, խռովել, գրգռել»
բառից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խառնել, խառնելիք, խառնաբանջար, խառնագնաց, խառնախումբ, խառնակ, խառնակել, խառնուած, գիրկընդխառն, ընդխառնել, երկախառնել, ոգեխառնել, գիշերախառն, նոր-խառնակից, խառնակչութիւն, խառնակեցութիւն, խառնաշփոթ, խառնաշփոթութիւն, խառնճուկ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 314
Տե՛ս նաեւ
Էջ 318, սյունակ 1 Էջ 318
ԽԱՌՆԻՃ «մի տեսակ մանր մորեխ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
կազմված է խառն բառից՝ -իճ ածանցով
Տե՛ս նաեւ
Էջ 318, սյունակ 1 Էջ 318
ԽԱՌՆՈՒՊ «եղջերենի (ծառ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. xarnūb (xurnūb)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 337