Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 750 բառահոդված (էջ 6/75)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 76, սյունակ 1 Էջ 76
ԱՍԱՐ «քամում, ճմլում»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. `asr
Ս. Աւագեան ՎԱԲ 32 (գրուած է տառադարձական վրիպմամբ՝ asara-asr փոխանակ asara- asr)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասարանոց, ասարնոց, ասրնոց, սրնոց
Տե՛ս նաեւ
Էջ 77, սյունակ 1 Էջ 77
ԱՍԵԻԱՆ «գլուխ» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
թերեւս ինչ-որ հատուկ անուան հասարակացում: Ս. գրքում կա Ասերիան Ղեւտացու անուն, բայց նախիմաստը չի տրուած: ԲՀ-ում կա նաեւ ասվերոտ «իշխան կամ գլուխ» բառը, որի առնչութիւնն ասեիան-ի հետ պարզ չէ:
Էջ 77, սյունակ 1 Էջ 77
ԱՍՂՈՒԼՈՒՍ «շրեշ (բույս)»
Ստուգաբանություն (փոխառություն)
Էջ 77, սյունակ 1 Էջ 77
ԱՍՄԱԶՈՒՆ (ասմաճուն) «լուրջ (բաց կապույտ) շուշան, հիրիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. āsmānjunī
փոխատու լեզու՝ պրսկ. āsmāngūnī
սխալ գրչութեամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 269
Էջ 77, սյունակ 1 Էջ 77
ԱՍՈՒՊ «ասուպ, թռչող աստղ, ընկնող աստղ»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *k'eu- «լուսավորել, լուսավոր» (անմիջական նախաձեւ՝ *k'u-b-)
Քիչ հաւանական են ինչպէս բնիկ հնդեւրոպական ծագման՝ *k'u-b-` *k'eu- «լուսաւորել. լուսաւոր» արմատից՝ ան- նախահաւելուածով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասուպագիտութիւն, ասուպային, ասուպաւոր
Էջ 81, սյունակ 1 Էջ 81
ԱՍՏՈՒԼՈՒԽԻԱՅ «ուանդ, խավարձիլ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. *astuluxia
փոխատու լեզու՝ հուն. ἀριστολοχία
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 282
Էջ 81, սյունակ 1 Էջ 81
ԱՍՏՐԱՏԻԳԱՅ (աստարիտայ) «զորագլուխ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. estratiga
փոխատու լեզու՝ հուն. στρατηγος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 282
Էջ 81, սյունակ 1 Էջ 81
ԱՏԱՂՁ «շինանյութ, փայտանյութ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *del- «ճեղքել, տաշել» (անմիջական նախաձեւ՝ *dlg'h-)
«ճեղքել, տաշել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ատաղձագործ, ատաղձարար
Զուգաբանություններ այլ լեզուներում
սերբ.
dlaga
«ոսկոր կապելու տախտակ»
լեհ. բրբ.
dlozka
«տախտակամած»
հ. անգլ.
telga
«ճյուղ, ոստ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 284-285; Ջահ. ՀԼՊ 118
Էջ 82, սյունակ 1 Էջ 82
ԱՏԵԱՆ (-ի, -ից) «ժողով, նիստ, ժողովասրահ, դատարան, դատաստան, հարցաքննություն, տաճարի բեմի առաջամաս, ժամանակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sed- «նստել» (անմիջական նախաձեւ՝ *sodin- կամ *sod- (+ եան))
Կա իրան. ծագման վարկած, բայց չկա համապատասխան վստահելի վկայութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ատենակալ, ատենաքարշ, ատենադպիր, հանդիսատեան, ատենընտիր, ատենաբանել, ատենախոսել, ատենախոսութիւն, ատենապետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խոլ.
suide (sodiam)
«նստելու տեղ, նստում»
լատ.
solium
«գահ, բազկաթոռ»
Մատենագիտություն
H. IF. Anz. 47; Աճ. ՀԱԲ 287; Ջահ. ՀԼՊ 146
Էջ 82, սյունակ 1 Էջ 82
ԱՏԵԼ «ատել, չսիրել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *odi- «ատել»
«ատել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ատելութիւն, ատելի, եղբայրատեաց, գործատեաց, հայատեաց, ռուսատեաց
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
ōdi
«ատել»
հ. անգլ.
atoll
«ատելի, տգեղ»
հ. իսլ.
atall
«չարագուշակ»
Մատենագիտություն
H. AG 422; Աճ. ՀԱԲ 287