Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԴԱՐԳ
«հատված, բաժին, մաս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրթ. *darg
Փոխառություն՝ պրթ. *darg (< *dara-ka < հ.-ե. *del-): - Периханян, МЭСДЯ 30: Աճառյանը (ՀԱԲ 1, 636), ըստ Վարդանյանի, մեկնում է «կարգ, շարք, աստիճան» եւ համարում փոխառություն ասորերենից` dargā:
Մատենագիտություն
МЭСДЯ 30;
Աճ. ՀԱԲ 636
ԴԽՍԻՆ
(դխսեն)
««դժվարին, տաժանելի, վշտագին, տառապելի» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
Ըստ Ամալյանի՝ թերեւս դժոխային բառի աղավաղումը
Մատենագիտություն
ԲՀ 361
ԴՈԴԱՆ
«արմավ»
Ստուգաբանություն (անստույգ)
ըստ Աճառյանի՝ թերեւս ՀԳԲ-ի քստան խուրմա «մի տեսակ արմավ» բառահոդվածից քստան > դստան > դոդան > դողան ճանապարհով առաջացած
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 676-677
ԴՈՒԿԱՆ
(դոկան, դակոն)
«գերան»
(բբ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է. անհավանական է Ամալյանի կարծիքը, որ ըստ դագօն ձեւի եբր. «ցորեան» մեկնության, «ցորեան»-ը համարում է «գերան» մեկնության աղբյուրը:
ԴՈՒՂԱՅ
I
«մի տեսակ թանկագին կերպաս»
Ստուգաբանություն (փոխառություն)
(ըստ Աճ. (ՀԱԲ 1, 683) ուղղելի է դուռայ). թերեւս փոխառություն թյուրք-թաթարական աղբյուրից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 683
ԵԼԻՍՏ
«հունական մի տիտղոս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն.
փոխատու լեզու՝ լատ. illustris
«լուսավոր, լուսապայծառ»
հունարենից, որ իր հերթին փոխառված է լատիներենից: Ըստ Աճառյանի (ՀԱԲ 2, 10)` նույնն է եղուստր-ի հետ. այս դեպքում ծագում է հուն. < լատ. illustris «լուսավոր, լուսապայծառ» բառից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ելիստութիւն
ԵՂԵՆԳ
«յաւիտենական»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ըստ Աճառեանի (ՀԱԲ 2, 17) կարող է նոյնը լինել Աստուածաշնչի Եղեադ անվան հետ, որ թարգմանւում է «աստուծոյ յաւիտենականութիւն»։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 17
ԵՐԵՒԻԼ
«բույսի ժանգ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *erebh-
«մութ, կարմիր, դարչնագույն»
*-իլ ածանցով
այս արմատից են կազմված բազմաթիվ բուսանուններ եւ կենդանական անուններ՝ տրված ըստ գույնի։
Մատենագիտություն
Ջահ. None
ԵՐԻԱՍ
««մրտենի» («մրտին տակն»)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ίρή (ιερος)
«սուրբ»
փոխատու լեզու՝ արաբ. ā s
«մրտենի»
ըստ Seidel-ի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 55
ԵՐԻՆՋ
(-ոյ, -ու)
«էգ հորթ, մատաղ կով, կով»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k'er-
«գլուխ, եղջյուր, եղջերավոր անասուն»
(անմիջական նախաձեւ՝ *k'rentio-)
հմմտ. հ. վ. գ. (h)rind «խոշոր եղջերավոր անասուն, տավար, եզ» (ըստ Պատրուբանյանի. մերժում է Աճառյանը, ՀԱԲ 2, 56, առանց հաշվի առնելու, որ *k'r-ով սկսվող նախաձեւի դեպքում *k'-ն կարող էր ընկնել, ինչպես k'l-ի դեպքում). (հմմտ. *k'luke-> լսել, *k'lu-ro> լուր)։ Ավելի քիչ հավանական է բխեցումը կենդանի նշանակող արմատից՝ որոջ բառի հետ միասին։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երնջ(ն)ակ,
երիժնակ,
իգատերնջնակ,
իգատերնջայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
(h)rind
«խոշոր եղջերավոր անասուն, տավար, եզ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 56
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։