Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԴԱՇՆԱՆԵԼ
«վանել»
Ստուգաբանություն (անստույգ)
անստույգ իմաստով, որ ենթադրում է Աճառյանը (ՀԱԲ 1, 623) ըստ վանել գլխաբառի բացատրության (ԲՀ 298), բայց այստեղ վանել-ի բացատրության մեջ նշված է երեք իմաստ կամ-ով` 1.«ենթադրել» («ընթադրել») 2.«դաշնանել» եւ 3. «հալածել կամ փախցնել»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 623;
ԲՀ 298
ԴԱՐՀԱՍՈՒՆԻՑ
««խոստովանեալ հավիտեան(ց)» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
անստույգ ձեւով եւ բացատրությամբ
ԴԵՂԱՍՈՐ
«(ինչ-որ բացասական ածական)»
Ստուգաբանություն (անստույգ)
Թերեւս կազմված է դեղ եւ մոր «մորմ» բաղադրիչներից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դեղ,
մոր
ԴԷՄ
(-ի, -աց)
(հաճախ անեզ. գործածությամբ)
«դեմք, երես, երեսակողմ, անձ, աչք, տեսողություն, դեպի, դեմ (նախադրություն)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. dēm
փոխատու լեզու՝ պ. dīm
փոխատու լեզու՝ պ. dīma
փոխատու լեզու՝ ավ. daēman
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիմագրավել,
դիմադարձ,
դիմակալ,
դիմել,
բարեդեմ,
բազմադիմի,
երկդիմի,
ընդդեմ,
ընդդիմակաց,
յառաջադէմ,
ներդիմել,
դիմատիպ,
բացադիմի,
դիմագիծ,
դիմանկար,
անդիմադրելի
Մատենագիտություն
H. AG 140;
Աճ. ՀԱԲ 660
ԴԻՄԵԼ
«զբաղվել»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
թերեւս դիմել («ուղղվել») բայի անճիշտ բացատրություն
ԴՆԴԵՂ
(դնդող-)
««ալիք, ծփանք» (բրբ.)»
(բրբ.)
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *dhel-
«դողալ, դողդողալ»
Հնարավոր է կապը հնում ավանդված դնդղանք անստույգ բառի հետ («ալիք, ծփանք» կամ «վեճ, հակադրություն»): Բացառված չէ կապը հնդեւրոպական *dhel- «դողալ, դողդողալ» արմատի հետ, որից ծագում են դող-ը եւ, թերեւս, դդ-որդ բառի դդ- բաղադրիչը:
Տե՛ս նաեւ
ԴՈՒԿԼԱԿ
(դուգուլ(ակ))
«սեխ», «փոքրիկ եւ խակ ձմերուկ»
(ԲՀ, բրբ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
«սեխ» (ԲՀ՝ սեխ-ի բացատրության մեջ). բրբ. դուգուլ(ակ) «փոքրիկ եւ խակ ձմերուկ»:
ԴՈՒՌՆ
(դրան, դրունք), դրանց, դուրք, դուրս, դրաց
«դուռ. լեռնանցք, պալատ, սպասավոր, գրքի գլուխ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dhuer-
«դուռ»
Բնիկ հնդեւրոպական *dhuer- «դուռ» հիմքից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դռնապան,
դռնպան,
դռն(ա)բաց,
դռնբացեք,
դռնակ,
բազմադուռն,
անդրուռն,
նախադուռն,
վերնադուռն,
մայրադրունք,
դրանիկ,
դրանդ(ի),
դրաց-ի,
դրակից,
ի դրուստ,
դրսեցի,
դրսեւորել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dvára
հզն. հյց.
dúrah
հուն.
θύρα
h. բրետ.
dor
կոռն.
dor
հ. վ. գ.
turi
լիտվ.
durìs
հ. սլ.
dvьri
«դուռ»
Մատենագիտություն
H. AG 440;
Աճ. ՀԱԲ 685
ԴՐԱԽՏ
(դրաստ), -ի, -աց, ուշ՝ նաեւ -ից
«պարտեզ, դրախտ, եդեմ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. draxt
«ծառ»
փոխատու լեզու՝ պ. diraxt
«ծառ»
փոխատու լեզու՝ ասոր. (< պ.) drhxt
«պարտեզ (գերեզմանի առջեւ)»
հմմտ. մ. պ. draxt, պ. diraxt «ծառ», ասոր. (< պ.) drhxt «պարտեզ (գերեզմանի առջեւ)»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դրախտաբաց,
դրախտապան,
դրախտատունկ,
դրախտանուն,
դրախտանալ,
դրախտաբնակ,
դրախտային,
դրախտանման,
դրախտավայր
Մատենագիտություն
H. AG 145;
Աճ. ՀԱԲ 691
ԴՕՐԻՔՍ
«վտակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ρύαξ
«հեղեղ»
(տալիս է ρύαξ «հեղեղ» բառը, բայց չի բացատրւում դօ-ն)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 698
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։